«Խելացի քաղաք». Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կկատարվի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա. ՏԱՍՍ «Լիդիան»-ն արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը․ «Ամուլսար» նախաձեռնություն Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում. հայտարարություն Հետախուզման մեջ գտնվող «Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան․ դատախազություն Արմեն Սարգսյանը լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը Ի նշան համերաշխության և զորակցության` Երեւանի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Բեյրութի և Լիբանանի ազգային դրոշի գույներով (տեսանյութ) Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ. Աննա Հակոբյան 

Ստամբուլյան կոնվենցիան չունի «երրորդ սեռ» կամ «տրանսգենդեր» բառերը. պատգամավոր

Քաղաքական

Վերջին օրերին մամուլում տարածվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնեելու մասին լուրեր: Բուռն քննարկումների առարկա դարձած կոնվենցիայի, դրա նպատակի և դեմ կարծիքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

- Ստամբուլի կոնվենցիան տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ Հիմնական քննադատությունները ծավալվում են այն հարցի շուրջ, թե այդ կոնվենցիայում բացի կանանց հանդեպ և ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմներից խոսվում է նաև «երրորդ սեռի», կամ տրանսգենդերների մասին։ Խնդրում եմ պարզաբանել՝ ինչ է ասում այս կոնվենցիան, ինչ խնդիրների է անդրադառնում։

- Նախ առաջարկում եմ, որպեսզի մեր քաղաքացիները ընթերցեն Կոնվենցիան, որի ամբողջական անունն է՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»։ Կոնվենցիան ընթերցողները կհամզովեն, որ «դեմ» փաստարկները մոլորեցնող կամ շահարկող են։ Դրանք արվում են այն հույսով, որ մարդիկ չեն կարդա Կոնվենցիան և նույնիսկ դրա վերնագիրը։

Կոնվենցիայի միակ նպատակը արտացոլված է վերնագրում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և վերացում։ Ընդ որում, Կոնվենցիան վերաբերում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ բռնության կանխարգելմանը և վերացմանը։ Վերնագրում առանձին հղում է կատարվում կանանց այն պատճառով, որ բռնությունը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափ և ավելի դաժանորեն։ Հայաստանը Կոնվենցիան ստորագրել է 2018 թվականի հունվարին։ Այն Ազգային ժողովում վավերացնելով՝ Հայաստանը ընդամենը վերահաստատելու է իր հանձնառությունը՝ բարելավել իր ազգային օրենսդրությունը։ Կոնվենցիան չունի «երրորդ սեռ» կամ «տրանսգենդեր» բառերը կամ որևիցե բառ, որը կարելի է այդպես մեկնաբանել։ Ենթադրում եմ, որ շահարկումները առաջանում են «գենդեր» բառի առկայությունից։ Կոնվենցիայի երրորդ հոդվածը ասում է հետևյալը․ «Գենդեր» նշանակում է կոնկրետ հասարակության ներսում ձևավորված դերեր, վարքագիծ, գործունեություն և առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց և տղամարդկանց համար։» Մի՞թե այդպես չէ, և հայաստանյան իրականության մեջ մենք չունե՞նք կանանց և տղամարդկանց վերագրվող հասարակական դերակատարման մասին գերիշխող պատկերացումներ։

- Պնդումներ կան, որ կոնվենցիան հակասում է մեր Սահմանադրությանը։ Ինչո՞վ է հակասում։ Նշենք, որ Բուլղարիան հակասահմանադրական է ճանաչել այն՝ հղում անելով ավանդական արժեքներն արմատախիլ անելու վերաբերյալ հատվածին։ Նման հատված կա՞ կոնվենցիայում, ինչ ասել է արմատախիլ անել ավանադական արժեքները։

-Եթե ինչ-որ մեկը շատ բարձր գոչում է ավանդական կամ ազգային արժեքների մասին, ամենայն հավանականությամբ նրա հետևում կոռուպցիա կա։ Նրա տրամբանությունը հետևյալն է․ եթե հանրության մեջ բոլորը բոլորին ճնշեն կամ ծեծեն, ապա այդ հանրությանը տնտեսապես ճնշելը կամ կեղեքելը ավելի հեշտ կլինի։ Եթե հանրության մեջ արմատանա «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» հոգեբանությունը, ավելի հեշտ կլինի իշխել այդ հանրության նկատմամբ։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ վերլուծել, թե Կոնվենցիայի դեմ խոսացող դերակատարները ինչ քաղաքական ուժերի են հարում, և այդ քաղաքական ուժերը ինչպես են քայքայել հայաստանյան ընտանիքները՝ նախորդ տասնամյակներում արտագաղթի միջոցով իրարից բաժանելով բազում ընտանիքներ։

-Ստամբուլյան կոնվենցիան կապում են  նաև վերջին օրերին տարածված «Բռնության ձայնը» պատմությունների հետ։ Ձեր կարծիքով դրանք որքանո՞վ են կապված։

-Զուգադիպությունը պայմանավորված է այն փաստով, որ սեռի հիմքով բռնությունը մխացող, այսինքն՝ առայժմ մշտապես ներկա բռնության տեսակ է։ Մենք պետք է միանշանակ մերժենք բռնությունը մեր ընտանիքներում և միջանձնային հարաբերություններում և ունենանք հանրություն, որը կտրուկ «ո՛չ» է ասում բռնության բոլոր տեսակներին՝ ընտանեկանից մինչև հանրության տնտեսական ճնշում։

Ասպրամ Փարսադանյան

«Խելացի քաղաք». Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կկատարվիԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսը«Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետՉինաստանի հյուսիսում ժանտախտի բռնկում է արձանագրվել. մեկ մարդ մահացել է Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը (լուսանկար)Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար․ Արմեն Աշոտյան Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա. ՏԱՍՍ «Լիդիան»-ն արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը․ «Ամուլսար» նախաձեռնությունԻնչ չվերթներ են սպասվում առաջիկա օրերինԿառավարության շենքի առջևից բերման ենթարկվածների մեջ եղել են նաև պատահական այնտեղ հայտնված մարդիկ. պատգամավորԱրարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում. հայտարարություն Հետախուզման մեջ գտնվող «Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան․ դատախազություն Moderna ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գինը Արմեն Սարգսյանը լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին հետամուտ լինել Ամուլսարի հարցին. Վահագն ՎարագյանԱմուլսարում բողոքի ակցիան ավարտվեցԼաս Վեգասի «Փառքի ծառուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղըԻնձ բերման էին ենթարկել Ազատության հրապարակից՝ ոստիկանների կողմից հեծանիվները բեռնատարների մեջ դնելու պրոցեսը տեսանկարահանելու համար. ՀԲՃ ներկայացուցիչ (տեսանյութ) Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերն այլևս ազատ չե՞ն (լուսանկար) Մեր ընտանիքի մասին հրապարակումները մերկապարանոց ստեր են. Աննա Հակոբյան Ի նշան համերաշխության և զորակցության` Երեւանի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Բեյրութի և Լիբանանի ազգային դրոշի գույներով (տեսանյութ)ՀՀ Ազգային ժողովի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով«Որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել». Վահե Էնֆիաջյանը հերքում է մամուլում տարածվող տեղեկատվությունըՔաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ. Աննա Հակոբյան Ստեփանակերտում «HOWO» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր էՃՈ ուժեղացված ծառայություն՝ Արմավիրում. 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք Առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով. Աննա ՀակոբյանԳրություն ենք ուղարկել, սպասում ենք Լիդիանի պատասխանին. Ջերմուկի քաղաքապետ «Մեր պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ է». Ռոջավայում ադրբեջանցի և հայ մարտիկները հանդես են եկել տեսաուղերձովԿԳՄՍՆ-ն պարետատան հետ քննարկել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար «Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը» ադրբեջանական փաստաթղթեր է հրապարակել (լուսանկար)Հայաստանի մեդիա դաշտի հուլիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքիԵս չգիտեմ` ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ. Աննա Հակոբյանը` Ամուլսարում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասինՓաշինյանի «ծանր հրետանին»՝ գործի մեջՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել. նրանք դե յուրե ՍԴ դատավորներ են. «Փաստինֆո» Փաշինյանը հովանավորում է ապազգայնության արշավը. ՇարմազանովԽոշոր հրդեհ` Երևանի Արին Բերդի փողոցում. մեկնել է 5 մարտական հաշվարկ (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակն ընդլայնել է կազմը Արցախի նախագահը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Լույս աշխարհ է եկել Տիգրան Մնացականյանի ու Մարիամ Հովհաննիսյանի որդին«Իրանց վիճակը ավելի են ծանրացնում». ռեպեր Միշոն` Ամուլսարի հարցով իշխանության դիրքորոշման մասինԱմուլսարում բողոքի ակցիան շարունակվում է. ուղիղ«Իմ Դավիթն արդեն զինվոր է». Արա Գևորգյանի որդին զորակոչվել է բանակ (լուսանկար)Անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում այլևս անհրաժեշտ չի լինի առողջապահության նախարարության թույլտվությունըԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար դիմումների ներկայացումը զգալիորեն կթանկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՀայաստանում Գերմանիայի դեսպանը 25.000 եվրոյի բժշկական պարագաներ է փոխանցել ՀՀ առողջապահության առաջին փոխնախարարինԱմուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնողներին բերման ենթարկելու ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
Ամենադիտված