«Փաստ». Ո՞վ կլինի ՀՀՌՑ նոր տնօրենը
Armenian Press«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ալոյանից վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները:
Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տնօրենի տեղակալ Հրանտ Սարոյանի վրա:
Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում ոլորտի մի քանի մասնագետներ նշում էին, որ այս կառույցը ոտքի կանգնեցնելու համար տնօրենի լավագույն թեկնածուն ՓԲԸ մյուս փոխտնօրեն Սահակ Դավթյանն է: Այդ կարծիքին էին նաեւ մարզային մի քանի հեռուստաընկերությունների տնօրեններ, որոնց հետ երեկ զրուցել է մեր թղթակիցը:
Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ ԲՏԱ նախարարը եւ որքանով հաշվի կառնվեն «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ հետ ուղղակի առնչություն ունեցող մարդկանց կարծիքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում