«Ժամանակ». Վրաստանը կարող է արգելել ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի եւ ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների եւ մսի թանկացման: Խոզի եւ թռչնի մսի համար անհրաժեշտ հատիկային կերերի մեծ մասը եւս ներկրվում է Ռուսաստանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում