Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ Առնոլդ Շվարցնեգերը մահացել է
World PressԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի մահվան մասին։ Այս մասին հայտնում է լրագրող Հանթեր Ուոկերը, ով մասնակցել է Սպիտակ տանը տեղի ունեցած արարողությանը։ «Առնոլդ Շվարցնեգեր։Գիտե՞ք ինչ։ Նա մահացել է։ Ես այդ մասին ասել եմ»-լրագրողը մեջբերել է Թրամփի խոսքերը։
Այս հայտարարությունից հետո մեկնաբանություն է տվել նաև դերասանը՝ Շվարցնեգերը։ «Ես դեռ այստեղ եմ։ Ուզու՞մ եք համեմատենք մեր հարկային եկամուտները»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թրամփի խոսքերը կտրել էին կոնտեքստից։ Նա խոսել է ռեալիթի շոուի մասին, որտեղ հաղորդավար է եղել ԱՄՆ նախկին նախագահը։
Նրա հեռանալուց հետո այդ դերը ցանկացել են տալ Առնոլդին, սակայն կարճ ժամանակ հետո հաղորդման ցածր ռեյտինգի պատճառով այն փակել են։ Ընդգծենք, որ Շվարցնեգերը բազմաթիվ անգամ քննադատել է Թրամփին։