Ինչու են Ամուլսարից քաղաքացները բերման ենթարկվել. ոստիկանության պարզաբանումը
ԻրավունքԱրդեն տեղեկացրել էինք, որ Ամուլսարում լարված վիճակ է: Ակտիվիստները պնդում են՝ ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։
Տեղեկությունը հաստատում է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում Ջանոյանն ասաց. «Տեղեկացնեմ, որ Ամուլսարի տարածքում պետք է իրականացվեն քննչական գորոծողություններ։ Սակայն, տարածքում հավաքված անձիք խոչընդոտել են այդ գործողությունների իրականացմանը»։
Ջանոյանը իր խոսքում նշեց, որ այս պահին կան ոստիկանություն բերված քաղաքացիներ: