Թուրք ռեկորդակիր խորհարարը կարկանդակ է թխել Պուտինի համար (լուսանկար)
ԱյլԹուրք ռեկորդակիր խոհարար Բուրսա Հասան Աջարը հայտնել է, որ շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար թխելու է կարկանդակ: Խոհարարին ոգևորել է Թուրքիային ՌԴ կողմից C-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվականը:
2012թ. Աջարը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել թուրքական ամենամեծ բյորեկը թխելու համար, որի երկարությունը եղել է 2023 մետր:
«Զենիթահրթիռային զենքի մատակարարման մասին մեր երկրում շատ էին խոսում ու քննարկում, և սա դարձավ մեզ համար սպասված նորություն: Հասկանալով, թե որքան կարևոր է դա ազգային անվտանգության, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման համար` որոշեցի իմ բոլոր ջանքերը ներդնել և թխել խմորեղենը: Այն կուղարկեմ Կրեմլ` անձամբ Վլադիմիր Պուտինին: Դա մեր ազգային թխվածքն է»,- ասել է Աջարը:
Кондитер из турецкого города Бурса Хасан Аджар, рекордсмен Гиннесса, испёк традиционный турецкий пирог (бёрек) для Путина. Готов был и просто так, но тут и повод нашелся - начало поставок С-400.
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 13 июля 2019 г.
Новая программа России: ЗРК в обмен на продовольствие. И победим, и поедим pic.twitter.com/W75i1zlWov