Իրինա Շեյքը կիսամերկ նկարահանվել է թոփլես հայտնի ամսագրի համար (լուսանկարներ)
Լուսանկարներ33-ամյա մոդել Իրինա Շեյքը մասնակցել է բաց ու համարձակ ֆոտոշարքում։ 44-ամյա դերասան Բրեդլի Քուփերի նախկին սիրելին ներկայացել է թոփլես։ Աստղային լուսանկարիչ Զոի Գրոսսմանի նկարահանումները բավականին արդյունավետ են ստացվել։
Շեյքը կերպարանք է ընդունել թոփլես, վարդագույն, Carolina Herrera ապրանքանիշի փքված կիսաշրջազգեստով և Aquazzura-ի կոշիկներով։ Մոդելի վառ կերպարի մի մասն են կազմել Bulgari բրենդի ականջօղերը, իսկ կերպարն ամբողջացրել է նրա թրենդային սանրվածքը։
Իրինան դարձել է ամերիկյան Harper’s Bazaar ամսագրի նոր համարի հերոսուհին։ Ամսագրին տրված հարցազրույցում նա պատմել է դստեր մասին։ Հոլիվուդյան դերասանի նախկին սիրելին խոստովանել է, որ դստերն անվանել է ռուս տատիկի պատվին։
Համաշխարհային պոդիումների մոդելը ասել է, որ չի երազել նման կարիերայի մասին։ «Ես երբեք չեմ ցանկացել լինել «առաջին գեղեցկուհին»։ Մտածում էի, որ հնարավոր է ուսուցչուհի դառնամ։ Կամ կյանքս կկապեմ դաշնամուրի հետ, քանի որ 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում։ Մոդելային կարիերայի մասին ոչ մի միտք չեմ ունեցել», - հայտարարել է Շեյքը։