Ստամբուլյան կոնվենցիան ուսումնասիրելուց հետո պարզ կլինի հակասում է սահմանադրությանը, թե՝ ոչ. ՄԻՊ
ԻրավունքՍտամբուլյան կոնվենցիան հարցի բարձրացումից հետո այն գտնվում է ուսումնասիրությունների փուլում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ստամբուլյան կոնվենցիան հակասություն ունի Սահմանադրության հետ, թե՝ ոչ։
«Այստեղ համագործակցում ենք Փաստաբանների պալատի, ԱԺ պատգամավորների հետ, մոնիթորինգ ենք անում մտահոգությունները: Այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել։ Ուզում եմ հատուկ նշել՝ կանանց հանդեպ բռնության, ընտանիքում բռնության և առհասարակ բռնության վերաբերյալ վիճակագրությունը մտահոգիչ է Հայաստանում, դրա դեմ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն: Հարցը շատ համակարգային է։ Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա ուսումնասիրելուց ու ամբողջական պատկեր կազմելուց հետո հնարավոր կլինի գնահատական տալ,- ասաց Թաթոյանը:
Թաթոյանն իր խոսքում նշեց, որ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է համարում: