Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) 

Արդեն 10 տարի է՝ տուրիստների քանակը Սևանա լիճ նվազում է, անկախ՝ ջուրը կծաղկի թե ոչ. Վարազդատ Կարապետյան

Բլոգոսֆերա

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Սևանում գործարարների բողոքի ակցիայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական ֆեյսբուքում ողբ ու լաց էր աննկարագրելի։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, մեծ հաշվով մեր մշակույթի ու ինքնության հետ առնչություն քիչ ունի։ Իհարկե, համամարդկային արժեքները մերն էլ են, բայց մեր աչքի գերանն էլ է մերը։

Այս մեկ շաբաթը ֆեյսբուքում Սևանի շաբաթն էր։ Կրկին ողբում են բոլորը՝ ծաղկում է, ճահճանում է... Ու, ցավոք, կրկին էն նույն այրվող տաճարի հեռավորության վրա՝ չքաշելով ներս, չզգալով սեփական սրտում ու մաշկի վրա։

Աննկարագրելի տհաճ էր ֆեյսբուքը այս շաբաթ։ Մի մասը անիմաստ պլաններ է առաջարկում, մյուս մասը քննադատում է մեկ տարեկան կառավարությանը տասնյակ տարիներով կուտակված խնդիրների համար, մի մասը լացում է, ոմանք սապոկներով սելֆի են անում...Հանուն արդարության, մի մասն էլ կար, որ քիչ էր խոսում, բայց՝ արժեքավոր, ու գործում էր։ Իսկ լիճը հանգիստ ապրում է, կեղտոտվում, մաքրվում, հիվանդանում ու առողջանում...

Անցյալ տարի անհամեմատ ավելի վատ էր լճի վիճակը։ Այս տարի ավելի շուտ է առողջանում։ Շնորհիվ ջրի քանակի, որը չի գողացվում ու տրվում ՀԷԿ֊երին ու էլի չգիտեմ ում։ Լճի մասին շատ կարելի է գրել, բայց հիմա՝ այսօր ճանապարհը փակելու մասին։ Գործարարներին ասում են, որ մարդ չի գալիս Սևան։ Պատճառն էլ նշում են՝ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ բակտերիաների մեծ կուտակման վայրերում լողալն առողջությանը կարող է վնասել։ Իհարկե կարող է։ Դրա համար պետք է լողալ մաքուր հատվածներում։ Սա անհերքելի է։ Այն, որ կովերը սատկել են խոնավ առվույտից, դա էլ ՍԱՊԾ֊ն արդեն հայտարարել է։ Բայց տուրիստները չկան ու չկան։

Հիմա, սիրելի գործարարներ, տուրիստների բացակայության իրական պատճառների մասին։

Արդեն տասը տարի է, ինչ տուրիստների քանակը տարեցտարի նվազում է, անկախ՝ ջուրը կծաղկի թե ոչ։ Մարդկանց պահանջարկը փոխվել է։ Երկաթյա անհրապույր "դոմիկների" դարն ավարտվել է, կապույտ կտորով ծածկված տաղավարներ մարդիկ չեն ուզում այլևս։ Տուրստներին պետք է միջին որակի և միջին գնի ծառայություն մատուցել։ Իսկ մեզ մոտ ցածր որակ է և միջին կամ բարձր գին։ Սա է տուրիստների նվազման իրական պատճառը։ Հիմա պետք է մտածել, թե ինչպե՛ս բարձրացնել ծառայությունների որակը, բայց որ գինը չբարձրանա, ինչպե՛ս միջազգային մրցակցության մեջ լավագույն տեսակի ու որակի ծառայություններ մատուցել...

Բայց մի խնդիր կա մեծ։ Այս կարճ սեզոնի դեպքում բիզնեսը հենց ներդրում է անում, միանգամից մատուցվող ծառայության գինը բարձրանում է։
Սա թակարդ է, որից դուրս պետք է գանք միասին, սովորելով, աջակցության արդյունավետ գործիքներով (տոկոսների սուբսիդավորում, հյուրատների անվճար մոդելներ, այլ տուրիստական ծառայություններ զարգացում, նոր ենթակառուցվածքներ և այլն), այլ ոչ թե ճանապարհ փակելով։
Սիրելի ընկերներ, հիմա ճանապարհները բացելու ժամանակն է, ոչ թե փակելու։ Հավաքվեք, կանչենք բոլոր պատկան մարմիններին, փորձենք համատեղ առաջ գնալ։
Հիմա դուք ուզում եք քիչ հարկ տալ, վարձակալության վճար չտալ, որ առողջապահության նախարարը խաբի։ Հիմա դուք ձեր իսկ պետությունը հակադրում եք ձեզ ու փորձում մաքսիմումը պոկել։

Իմ առաջարկն է ՝ հավաքվենք, հրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին ու լուծումների ու զարգացման մասին խոսենք, մեթոդների, որ բոլորիս հաղթանակի կտանի, այլ ոչ թե մի խումբ մարդկանց։ Պետք է սկսեք շատ սովորել։ Այս միտքը առանցքային է։

Ու չպետք է մոռանանք, որ Սևանը առաջին հերթին հանգստի ու տնտեսավարման գոտի չէ, այլ քաղցրահամ խմելու ջրի համաշխարհային նշանակության բնական պաշար, հոգևոր ու մշակութային արժեք, ազգաստեղծ ու ազգապահպան գործոն։

Բնապահպանական խնդիրների մասին հետո կգրեմ»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան
Ամենադիտված