Գյուտարարը ներկայացրել է «ապագայի զինվորի» թռիչքը Փարիզում (տեսանյութ)
VideoԲաստիլի գրավմանը նվիրված ավանդական ռազմական շքեթի ընթացքում Մարսելի բնակիչ Ֆրենկի Զապատան ցուցադրել է իր գյուտը՝ «Flyboard Air»-ը։ Տղամարդը թռել է Ելիսեյան դաշտերում` զինծառայողների շարասյան վրայով: Նրա ձեռքին եղել է М-16 հրազեն կամ դրա մակետը:
Այս նոր փոխադրամիջոցն ունի կերոսինային 5 մինի-տուրբոռեակտիվ շարժիչ, որոնք թույլ են տալիս մինչև 190 կմ/ժ արագություն զարգացնել: Թռիչքը տևում է մոտ 10 րոպե:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին նշել է, որ պլանավորում է դրանք օգտագործել ռազմական նպատակներով։