ԱՄՆ-ում շներն ամբողջությամբ կերել են իրենց տիրոջը
ԱյլԱՄՆ-ում 57-ամյա Ֆրեդդի Մաքը իր իսկ շների զոհն է դարձել, որոնց հետ ապրել է միայնակ իր տան տարածքում:
Հարազատները եկել են նրան այցելության շաբաթը մի քանի անգամ եւ օգնել գնումներ կատարել։ Մայիսին նրանք դիմել էին իրավապահ մարմիններին, քանի որ չէին կարողանում տղամարդու հետ կապ հաստատել դեռ ապրիլից, իսկ տուն չէին կարողացել մուտք գործել գազազած շների պատճառով։ Երբ ոստիկանները ներկայացել են տղամարդու տուն, նրան չեն գտել այնտեղ:
Սակայն շուտով նրանք հայտնաբերել են ոսկորի մի փոքր հատված, իսկ կենդանիների արտաթորանքներում ՝ մազերի նման բեկորներ ու կտորներ։։
Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ ամենը պատկանել է անհետացած տղամարդուն: Ամենայն հավանականությամբ կենդանիներն ամբողջությամբ կերել են նրան:
Շներից 13-ին քնեցրել են ագրեսիվ պահվածքի համար. դրանք սպանել են նաև իրենց 2 ցեղակիցներին: Եվս 3-ին ուղարկել են կենդանիների ապաստարան: