ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները

Տնտեսություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ քննարկումն անցել է բավական արդյունավետ: Կառավարության քննարկմանը մասնակցած ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը,  «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը ամփոփեցին հանդիպման արդյունքները:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ որոշվել է, որ ՀՀ վարչապետին կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ, քննարկումներին, բացի պատկան մարմիններից, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ մասնակից կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Բավական անկաշկանդ մթնոլորտում անցավ հանդիպումը, մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկությունները, դիտողություննեը, պատկան մարմինների թերացումները: Հույս ունեմ, որ նման հանդիպումների ժամանակ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն։ Բաժանենք ժամանակագրության, սահմանենք, թե ով է պատասխանատու, որ արդյունավետ լինի», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը մանրամասնեց կառավարության բարեփոխումները՝ առանձնացնելով բալային համակարգը, ըստ որի՝ խախտումների հաճախակիությունը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկելուն: Հաջորդ բարեփոխումը ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության լուծարումն է, որից հետո կստեղծվի մեկ միասնական համակարգ: Դա հնարավորություն կտա ավելացնել շրջիկ մեքենաների թվաքանակը, ինչը կհանգեցնի վարորդների զգոնության բարձրացմանը:

«Մյուս բարեփոխումը ես պայմանականորեն անվանել եմ հանրային վերահսկողության գործիք: Այսինքն՝ քաղաքացիները չպետք է անտարբեր լինեն, եթե տեսնում են խախտում անողին, ապա իրենք էլ կարող են մասնակից լինել ճանապարհային անվտանգության կազմակերպման գործընթացին»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պողոս Շահինյանը նշեց, որ վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը բոլորը համակարծիք էին, որ ոլորտում պետք են լուրջ փոփոխություններ: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ միաժամանակ անդրադարձ կատարելով բոլոր խնդիրներին:

«Կարծես ամբողջ հասարակությունով ընկել ենք վարորդների ետևից, բայց չպետք է մոռանալ, որ վարորդը ճանապարհային երթևեկությունից օգտվողներից է: Բայց չէ՞ որ հետիոտնը նույնպես օգտվողներից է: Վարորդներն էլ բողոքում են հետիոտնից, ով որտեղից պատահի փողոցը հատում է: Մյուս կողմից՝ կա ճանապարհների կահավորման խնդիր: Հիմա մենք առաջարկում ենք համալիր մոտեցում: Այսինքն՝ մի կողմից լրջագույն աշխատանք տարվի թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, մյուս կողմից՝ փողոցներն այնպես կահավորվեն, որ հնարավորինս խուսափենք վթարներից ու զոհերից»,- ասաց Պողոս Շահինյանը: Նա ընդգծեց, որ միայն համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել:

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանն էլ անդրադարձավ ոստիկանության աշխատանքներին: Նա նշեց, որ այստեղ կարևոր է, որ ոստիկանությունն ակտիվ լինի:

«Քննարկմանը բարձրացրեցինք այդ հարցը և նշեցինք, որ պետք է ոստիկանը մոտիվացվի։ Քանի որ համակարգային կոռուպցիա չկա, հիմա իրենց գումարը քչացել է, ստացվում է, որ մնում է աշխատավարձը, ինչը շատ քիչ է: Հետևաբար, մոտիվացիա չկա: Մենք առաջարկեցինք մշակել ոստիկանությանը մոտիվացնելու մեխանիզմ »,-ասաց Լևոն Հարությունյանը:

Հաջորդ հարցը, որին բանախոսներն անդրադարձան, ճանապարհային երթևեկության վերաբերյալ դպրոցներում կրթական ծրագիր իրականացնելն է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված