00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ջորջինա Ռոդրիգեսը` ներքնազգեստի գովազդում (տեսանյութ, լուսանկարներ) Էմիլի Ռատակովսկին` լողազգեստով (լուսանկարներ) Իրինա Շեյքն ու Ջիջի Հադիդը` Burberry-ի գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)«Լոռի»-ի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի եվրոպական թոփ ակումբում«Դյուդելանժ»-ի մարզիչը «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղում իր իր թիմին ֆավորիտ չի համարումԱրտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքականՀՖՖ նախագահի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերՎարդան Մինասյանը` «Դյուդելանժ»-ի դեմ կայանալիք խաղի մասինԿառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին Փաշինյանի կոմբինացիան. խաղը բազմավեկտոր դարձնելու փորձերը կհաջողե՞ն

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները:

«Գիտենք, որ, ցավոք, այսօր դեռևս բազմաթիվ մարդիկ ապրում են տնակներում, և մենք խնդիր ենք դրել հստակ արձանագրել, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը և ճշտել հարցի գինը, այսինքն, թե ի՞նչ ծավալի ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար:  Կա նաև երկրորդ խնդիրը՝ վերացնել ոչ միայն աղետի գոտին զուտ տնակ կամ բնակարան տրամաբանության մեջ, այլ հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի և տրամաբանության մեջ: Եթե ուղղակի մենք պրոցեսը դիտարկենք միայն տրամաբանության մեջ՝ մարդիկ տնակներում են ապրում, թե՝ ոչ, շատ հնարավոր է, որ մենք այդ մոտեցման արդյունքում ունենանք իրավիճակ, որ մարդիկ տնակներում չեն ապրում, այլ ապրում են բնակարաններում կամ տներում, բայց դրանից Գյումրին, Վանաձորը կամ աղետյալ մյուս բնակավայրերը չեն դադարել աղետի գոտի լինելուց, որովհետև դրանով սահմանափակվել է նրանց քաղաքաշինական զարգացման հնարավորությունը:

Իսկ, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ մեզանում, կարծես թե, այդքան էլ ընկալված չէ, բայց քաղաքաշինությունն ունի շատ խորը բովանդակային նշանակություն, որովհետև, իմ համոզմամբ, քաղաքաշինությունն այն կարևոր կառուցակարգերից է, որ ի վերջո ստեղծում է հանրային մտածողության ձևերը, մոդելները:  Օրինակ, ես համոզված եմ, որ մեր ժողովրդի համար մեծագույն նշանակություն է ունեցել Հայաստանում Ալեքսանդր Թամանյանի գործունեությունը, որի արդյունքում դրվել է ոչ միայն ուղղակի շենքեր կառուցելու որոշակի տրամաբանություն, այլ քաղաքակրթական որոշակի վեկտոր և այդ քաղաքակրթական վեկտորն է դրված մեր այսօրվա իրականության հիմքում: Պատահական չեմ համարում նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էպիկենտրոնը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած Հանրապետության հրապարակը և սա ասում եմ առանց չափազանցության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է: «Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում և մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ: Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչև վերջին դետալը, որովհետև ծագում է երկրորդ հարցը՝ այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք: Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ: Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով: Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները և մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց: Իհարկե, ԲԳՎ-ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք և քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն: Բայց կան նաև այլ տեսակետներ, որոնք  նույնպես հնարավորինս արագ պետք է քննարկենք: Մեր այսօրվա ընթացիկ անելիքը հետևյալն է. հստակ պատկերացնել աշխատանքի, խնդրի ծավալը, արձանագրել լուծման ուղիները և հարցը լուծել այնպես, որպեսզի, մասնավորապես, Գյումրին և այն մյուս բնակավայրերը, որոնք նմանատիպ իրավիճակ ունեն, քաղաքաշինական փակուղուց դուրս գան, որովհետև կարծում եմ, որ այն իրավիճակը, որ ունենք կոնկրետ Գյումրիում, խնդիրը ոչ միայն այն է, որ մեր հայրենակիցները բնակվում են ոչ պատշաճ պայմաններում, այլև Գյումրին ինչ-որ առումով հայտնվել է քաղաքաշինական փակուղում: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ փակուղին հաղթահարելու համար»,- ընդգծել է վարչապետը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ թեև տվյալների համադրման, ճշտման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, կոմիտեի կողմից 2019-ի հունիսի վերջին ամփոփվել և հավաքագրվել են ստացված տեղեկատվությունները: Մասնավորապես, հունիսի 28-ի դրությամբ հավաքագրվել է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 7 հազար 219 ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանցից 3 հազար 530-ը գտնվում են Շիրակի, 3531-ը՝ Լոռու, 158-ը՝ Արագածոտնի մարզերում: Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 4 հազար 940-ը, բաշխված են քաղաքային, իսկ 2 հազար 279-ը՝ գյուղական բնակավայրերում: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4 հազար 457 է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածները՝ 2 հազար 762: Հավաքագրված տվյալների համաձայն՝ փաստագրված տնակներում բնակվող ընտանիքների թիվը կազմում է 7 հազար 82: Մնացած տնակներն, ըստ Վահագն Վերմիշյանի, օգտագործվում են այլ նպատակներով:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ամփոփված տվյալների հիման վրա մշակված համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Տեղի է ունեցել առաջարկությունների փաթեթի համապարփակ քննարկում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում և մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի և այլ չափորոշիչների:

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել առաջարկությունների փաթեթն ու ներկայացնել կառավարություն՝ գործընթացն առաջ մղելու նպատակով:

 

 

Լրահոս
22 Օգոս
Ջորջինա Ռոդրիգեսը` ներքնազգեստի գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)Իլոն Մասկի ավտոմեքենան առաջին պտույտն Է կատարել Արեգակի շուրջը Էմիլի Ռատակովսկին` լողազգեստով (լուսանկարներ)Գողոնը՝ «Այֆոն 7». հանցագործությունը բացահայտված է Իրինա Շեյքն ու Ջիջի Հադիդը` Burberry-ի գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)Հրդեհ «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածքԵվրամիությունը Facebook-ի վճարային համակարգի հակամենաշնորհային հետաքննություն Է սկսել Ոստիկանները բացահայտել են Օձունում կատարված գողությունը (տեսանյութ) Ոմանք դատական հայցերի միջոցով փորձում են գտնել իրենց արժանապատվությունը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Գերմանիայում ադրբեջանցիների և աֆրիկացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել են ցայտաղբյուրները Դեմի Ռոուզը՝ գայթակղիչ լողազգեստով (լուսանկար)«Լոռի»-ի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի եվրոպական թոփ ակումբումՀրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Կեղծ դոլար ներկայացրած քաղաքացին հայտնաբերվել է Ուժեղացված ծառայություն Երևանում․ ներգրավվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր (տեսանյութ) Լողազգեստով Էլզա Հոսկը` արմավենու ճյուղից կախված (լուսանկար) Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա. Գարեգին ՄիսկարյանԳավառցի 60-ամյա տղամարդը լողալով հատել է Սևանա լիճը (տեսանյութ)ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչով կզբաղվի 2024 թվականից հետո (տեսանյութ) Շարմ Էլ Շեյխից ժամանող 28-ամյա երիտասարդի եւ 68-ամյա կնոջ ձեռքի ուղեբեռում փամփուշտներ են գտել «Դյուդելանժ»-ի մարզիչը «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղում իր իր թիմին ֆավորիտ չի համարումՏիգրան Ավինյանը ակտիվորեն լծված է «Լիդիան» ընկերության օգտին տարբեր գրառումեր անելով. բնապահպան Մարդիկ հասկացան, որ Նիկոլ Փաշինյանը իրենց լկտիորեն խաբել է. Մենուա Հարությունյան Ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է կնոջը Մարզպետարանի աշխատակցին դաժանորեն սպանած և դին այրած 20-ամյա երիտասարդը կալանավորվեցԱրտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքականՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է անցկացնում Գյումրիում ՀՖՖ նախագահի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերԱմուլսարի մասով մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք՝ կորուստ է. Արտակ ՄանուկյանՎարդան Մինասյանը` «Դյուդելանժ»-ի դեմ կայանալիք խաղի մասինԹաիլանդի թագավորը խնամակալության տակ Է վերցրել սովից սատկող 13 գամփռի Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը. Արա Պապյան Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի. Մարգարիտ Եսայան Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին Փաշինյանի կոմբինացիան. խաղը բազմավեկտոր դարձնելու փորձերը կհաջողե՞նՀրդեհ Կարենիս գյուղում. այրվել է մոտ 25 հա բուսածածկույթ և 2 էլեկտրական հենասյունՄոսկվայում խաղաթղթերի պատճառով տղամարդուն հրկիզել են (տեսանյութ) Ձեզ համարում ենք ՀՀ ժողովրդավարության բարեկամը. Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ Բնապահպանները կրկին հանրային քննարկում են անցկացնում Սարյանի պուրակում. ուղիղ Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն. Analitik.am Անիի ոստիկանները փայտով բարձված մեքենա են հայտնաբերել (տեսանյութ) Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է. Armtimes.com Դանակահարված երիտասարդը ոստիկաններին համոզում էր, որ փողոցում ընկել է Աշխատե՛ք, եղբայրներ, մի՛ գնացեք թոշակի. ոստիկանապետի նախկին տեղակալի տեսաուղերձը (տեսանյութ)Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ. ԱՆ Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներին տհաճ դարձել ֆեյսբուքյան քննադատությունները. Անի Սամսոնյան
Ամենադիտված
Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԱդրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) «Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել է«70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև Մակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)