Զելենսկին կփոխի Հայաստանում Ուկրաինայի դեսպանին
ForeignՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախաձեռնել է թարմացնել Ուկրաինայի դիվանագիտական կորպուսը։ Այս մասին ասվում է նախագահի գրասենյակի Ֆեյսբուքի էջում:
«Արդեն ընդունվել է որոշում աշխարհում 12 դեսպանությունների ղեկավարներին փոխելու մասին։ Այդ թվում եւ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ավարտում է գործուղումը Վաշինգտոնում։ Դրան զուգահեռ՝ ընթանում է նոր դեսպանների ընտրության եւ ձեւակերպման աշխատանքը։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագրերը կհրապարակվեն առաջիկայում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրների` այդ երկրների թվում են նաեւ Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Վիետնամը, Հորդանանը, Հայաստանը, Կիպրոսը, ՀԱՀ-ը եւ այլն: