21-ամյա ընկերը դաժանորեն սպանել է բլոգերին և դիակի լուսանկարը հրապարակել համացանցում
ԱյլԱՄՆ Նյու Յորքի բնակչուհի, 17-ամյա Բիանկա Դևինսը հայտնի բլոգեր էր գեյմերների շրջանում: Նա հաճախ է շփվելիս եղել իր երկրպագուների հետ 4Chan և Discord հավելվածներում:
Այդ ծրագրերի միջոցով էլ նա ծանոթացել է 21-ամյա Բրենդոն Քլարքի հետ: Նրանց միջև հարաբերությունները եղել են ընկերական, բայց երկու ամիս անց Բրենդոնը հայտարարել է, թե իրենք սիրային կապի մեջ են:
Այնուամենայնիվ, Բիանկայի ծնողները պնդում են, թե նրանք ուղղակի ընկերներ են եղել:
Սպանության օրը Բիանկան իր մեկ այլ ընկերոջ հետ գնացել է համերգի, ապա նրա հետ լուսանկար հրապարակել գեյմերների չաթում: Նկատելով լուսանկարը` Բրենդոնը խանդից բարկացել է և գնացել Բիանկայի տուն, որտեղ էլ կտրել է նրա վիզը, ապա լուսանկարել դին:
Շուտով նա հրապարակել է զոհի մարմնի լուսանկարը երկրպագուների չաթում և այն կայծակնային արագությամբ տարածվել է ողջ համացանցով մեկ:
Կասկածյալը, տեսնելով Բիանկայի տուն ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցներին, փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հաջողվել է նրան զինաթափել և ձերբակալել: