Ինչո՞ւ է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը դիմել իրավապահներին
ПолитическиеԵրեկ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը դիմել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին և հայտնել, որ Ազգային ժողովի աշխատակազմի նստավայրի վարչական տարածքում իրենք իրականացրել են հիմնական միջոցների գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ առկա է որոշակի միավոր հիմնական միջոցների պակասորդ, հայտնում է Shamshyan.com-ը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: