Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում 

Երևանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել

Հասարակություն

34-ամյա կինը սոցցանցում ծանոթացել է մի տղամարդու հետ, ներբեռնել նրա նկարներն ու շանտաժի ենթարկելով գումար շորթել ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն ու նրան դատապարտել երկու ամսվա կալանքի։

Քրեական գործի տվյալների համաձայն՝ ծանոթությունը տեղի է ունեցել 2018 թվականի ամռանը, իսկ շորթումը՝ Ամանորին։

Երիտասարդ կինը, որն ամուսնալուծված է եւ աշխատում է որպես մատուցողուհի, «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երեւանի մի բնակչի հետ, նրանք սկսել են հաղորդակցվել հետագայում նաեւ բջջային կապի տարբեր հավելվածների միջոցով։ Ինչպես դատարանում պատմել է տուժողը՝ առաջարկել է հանդիպել, ինչը աղջիկը չի մերժել ու գումար է ուզել տարբեր պատճառաբանություններով։ Տղամարդը նրան երկու անգամ գումար է վճարել՝ մի անգամ 5,մեկ ուրիշ անգամ 15 հազար դրամ։ Սակայն հետագայում կինը հրաժարվել է հանդիպել, եւ շփումներն ավարտվել են։ Դրանք վերսկսվել են 2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ արդեն շորթման եղանակով։

2018թվ. դեկտեմբերի 31-ին 34-ամյա կինը տղամարդու «Վայբեր» հավելվածին ուղարկել է վերջինիս լուսանկարները՝ անվայել արտահայտություններով ու հայտնել, որ նրա անունով կայքէջ է բացել։ Նախ` չի հավատացել ու որոնել է անձամբ եւ համոզվելով, որ սոցցանցում իրոք նման էջ բացվել է, պահանջել է, որ ջնջի այն։ Ծանոթուհին դրա դիմաց 40.000 ՀՀ դրամ գումար է պահանջել, ինչին տղամարդը համաձայնվել է։ 2019թ. հունվարի 05-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, նախապես պայմանավորված վայրում՝ «Ավանի լճի» մոտ, վերջինս հանդիպել է վիրտուալ կողմից ուղարկված մարդու հետ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է նրա մայրը ու փոխանցել գումարը, ապա լիցքավորել նաեւ ծանոթուհու բջջային հեռախոսահամարը՝ 2000 դրամով, որպեսզի նա կարողանա ջնջել բացված էջը։

Սակայն սրանով ամեն ինչ չի սահմանափակվել։ Թերևս, հաջող գործարքից ոգեւորված հաջորդ օրը՝ 2019թվ. հունվարի 06-ին ծանոթուհին նորից հիշեցրել է իր մասին եւ «Վայբեր» հավելվածի միջոցով կրկին հաղորդագրություն ուղարկել՝ պահանջելով 30.000 դրամ։ Տուժողը պատմեց, որ այդ անգամ հրաժարվել է տալ, որից հետո իրեն է ուղարկել «Ինստագրամ» կայք էջի իր լուսանկարով ու անվայել արտահայտություններով լուսանկար ու ասել, որ եթե 60.000 ՀՀ դրամ չտա ինքը կհրապարակի այդ լուսանկարը։ Իսկ, երբ պահանջել է անհապաղ ջնջել այն, այլապես կդիմի ոստիկանություն՝ ծանոթուհին սպառնացել է, որ ոստիկանությունում շառ կանի ու տղամարդը բանտում կհայտնվի։ Հասկանալով, որ նա իրեն հանգիստ չի թողնելու՝ տղամարդը կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը և դրանից հետո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նույն վայրում հանդիպել է ծանոթուհու ուղարկած կնոջ հետ՝ գումարը փոխանցելու համար, որի ժամանակ էլ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ 34-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել տղամարդուց շորթում կատարելու համար՝ երկու դրվագով, եւ մայիսին քրեական գործն ուղարկել դատարան։

Դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շուրջ 1 ամիս տեւած նախաքննության արդյունքում հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը ու նրան դատապարտել ազատազրկման՝ կալանքի, 2 ամիս ժամկետով։

Ամբաստանյալը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատավճռի դեմ՝ խնդրելով իր նկատմամբ նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված մեղմ պատիժ` տուգանք կամ կալանքը պայմանականորեն չկիրառել :

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի
Ամենադիտված