«Արսենալ»-ը 3-4 նորեկ կունենա. Էմերի
SportԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի տրանսֆերային քաղաքականության մասին և նշել, որ թիմը նոր ձեռքբերումներ կունենա:
«Ներկայումս մեզ մոտ գնտվող ֆուտբոլիստներից և նորեկներից կազմված շատ լավ թիմ կունենանք: Հնարվոր է, որ առաջիկա օրերին մեզ միանան 3-4 ֆուտբոլիստ: Խոսքը գնում է ուժեղ ֆուտբոլիստների մասին, ովքեր կուժեղացնեն թիմը:»,- մարզչի խոսքը մեջբերում է The Mirror-ը:
2018/19 մրցաշրջանի արդյունքում «Արսենալ»-ը զբաղեցրել է Անգլիայի առաջնության 5-րդ տեղը և Եվրոպայի լիգայի խմբային փուլում հանդես գալու իրավունք է ստացել: