«Սևանն ազգային անվտանգության խնդիր է: Սևանն այսօր հիվանդ է, և դա 1 կամ 2 տարվա խնդիր չէ: Տարիներ շարունակ ստացվել են դրամաշնորհներ ափամերձ տարածքները մաքրելու համար, բայց ողջախոհ կասկածներ կան, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են»,- ասաց Զոհրաբյանը:
Մի՞թե նախարարներին չի հուզում Սևանի հիմնախնդիրը
ПолитическиеԱյսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել է Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկում:
Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հրավիրել են նաև շրջակա միջավայրի և առողջապահության նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Արսեն Թորոսյանին, սակայն նրանք չեն եկել քննարկմանը: