Այսօր Արդարադատության համաշխարհային օրն է
PoliticalՀուլիսի 17-ը Արդարադատության համաշխարհային օրն է (International Justice Day):
1998 թ. այս օրն է ընդունվել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Փաստաթղթով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային ամբողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ: