00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնովԴեգրադացիան շարունակվում է․ ադրբեջանցի փոքրիկը լացում է Արցախի համար (տեսանյութ)Հունվարի 1-ից կբարձրանան Երեւանի մի շարք դպրոցների աշխատակիցների աշխատավարձերըԵվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի փորձը տապալվել է. ՀՀ պատվիրակության ղեկավար Անահիտ Սիմոնյանը՝ գայթակղիչ հոլովակումՌամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր ՎանեցյանինԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Կ.Պոլսի պատրիարքական ընտրության հարցում Զարուհի Բաթոյանն ամփոփել է տարին (տեսանյութ)

Բացահայտվել են քաղավիացիայի ոլորտում 2013-2018թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, Ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2007-2018թթ. ընթացքում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություն անվճար հիմունքներով ընդունվել են 27 ուսանող օդաչուներ, որոնցից ավարտել են 18-ը` օդաչու որակավորմամբ: ՈՒսանող օդաչուների ուսման ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 888 մլն. 778 հազ. դրամ, որոնք հատկացվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (նախկին անվանմամբ) «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով: Նշված գումարից 839 մլն. 964 հազ. դրամը կազմել է թռիչքային պրակտիկայի համար կատարված ծախսերը:

Ուսանող օդաչուների ուսումնական պրակտիկայի անցկացման նպատակով` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև 2013-2018թթ. կնքված պայմանագրերով «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության համար այդ ՍՊԸ-ին 2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար վճարվել է ընդհանուր 592 մլն.  դրամ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի 14.02.2016թ. հաշվետվությամբ արձանագրվել է, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն 2015 թվականին օդաչու ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացման համար գնում չի իրականացրել, այլ առանց հիմնավորումների շարունակել է ՍՊԸ-ի հետ 07.06.2013թ. կնքված պայմանագրի գործողությունը: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված  համաձայնագրով ուսումնական թռիչքների վարձակալության վճարը, առանց որևէ հիմնավորման, պայմանագրի վճարից ավել է հաշվարկվել և վճարվել 1 ժամի համար 38 հազ 600 դրամ, իսկ ընդհանուր 414 ժամի համար մոտ 16 մլն դրամ:

Բացի այդ, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության գործընթացի շրջանակներում հրապարակված գնման առարկայի բնութագրում սահմանվել են ավիափոխադրողի մասնագիր և օդանավ շահագործողի վկայականները, սակայն գնման հայտ ներկայացրած միակ ՍՊԸ-ն չի ներկայացրել նշված վկայականները: Միևնույն ժամանակ վարձակալվող օդանավը պետք է լիներ 2007թ. արտադրության, մինչդեռ ներկայացված հայտում նշվել է, որ օդանավը արտադրվել է 2006թ.-ին: Թեև ՍՊԸ-ի հայտը ենթակա է եղել մերժման, սակայն «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովի կողմից այդ ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող և 13.01.2016թ. կնքվել է օդանավի  վարձակալության պայմանագիրը` 184 մլն. 169 հազ. դրամ արժեքով:

Պարզվել է նաև, որ՝ նշված ինքնաթիռի ձեռք բերման արժեքը, համաձայն մաքսային հայտարարագրի, կազմել է 86 մլն. 217 հազ. դրամ, այսինքն օդանավի վարձակալության նպատակով ծախսված գումարը գրեթե 7 անգամ ավելի է օդանավի գնից:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն` ՍՊԸ-ն, որից վարձակալվել է օդանավը, 2013թ.ից մինչև 2018թ.-ը բացի տնօրենից, չի ունեցել ոչ մի գրանցված, վարձատրվող աշխատակից: Իսկ ՀՀ ոստիկանությունից ստացված և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ ՍՊԸ-ի մասնակիցը և միաժամանակ տնօրենը, ինչպես նաև նշված ընկերության մասնակից մեկ այլ ՍՊԸ-ի  մասնակիցները ազգակցական կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պատասխանատու պաշտոնատար անձի հետ:

Այսպիսով ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու` խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու հետևանքով կատարվել են ընդհանուր շուրջ 592 մլն. դրամի օդանավի վարձակալության  անհիմն ծախսեր՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Միաժամանակ, ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին:

Լրահոս
9 Դեկ
«Ուրարտու»-ն և «Արագած»-ը հաղթեցին Հայաստանի առաջնության 7-րդ տուրում Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ավիշայ Քոենի և Վահագն Հայրապետյանի համերգին Երբ այս գարնանային եղանակին քեզ հարցնում են՝ բա օրերը երբ են տաքանալու․ Գագիկ Սուրենյան ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում Ստիպված եմ հիասթափեցնել. ուզեք՝ չուզեք, լինելու են մրցակցային ընտրություններ․ Մասիս Մայիլյան«700 հազարանոց «տոնածառ փարթի»-ն մի տեսակ անամոթության է նմանվում». Նաիրա Զոհրաբյան «Եղեք զգոն և ուշադիր, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը». Կարեն Հովհաննիսյան Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին«Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս». Մարտիրոս Սարյանի միջազգային օրն էԱլեքսանդր Կարապետյանը մասնակցեց «Սոչի»-ի հերթական խաղին 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ ԵՄ ԱլԳ ֆորումը կոչ է արել ՀՀ իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնովԱդամանդե ականջօղեր եւ դեկոլտե. Պենելոպա Քրուզը զարդարել է նորաձեւության շոուն (լուսանկարներ) Դեգրադացիան շարունակվում է․ ադրբեջանցի փոքրիկը լացում է Արցախի համար (տեսանյութ)Հունվարի 1-ից կբարձրանան Երեւանի մի շարք դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը«Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը ՀՌՇ զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը Հարոյանն «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը Եվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի փորձը տապալվել է. ՀՀ պատվիրակության ղեկավար Անահիտ Սիմոնյանը՝ գայթակղիչ հոլովակումՌամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր ՎանեցյանինԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Կ.Պոլսի պատրիարքական ընտրության հարցում Զարուհի Բաթոյանն ամփոփել է տարին (տեսանյութ) Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի․ Նաիրա ԶոհրաբյանԵրևանում կրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. Հակոբ Կարապետյան Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Հրազդանում ավտոմեքենա է այրվել Սպասվում է առանց տեղումների եղանակԻնչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներԽաշի կիրակի. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել դստեր հետՀրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք Արմեն​ Սարգսյանը​ Գյումրիում​ հյուրընկալվել է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում (տեսանյութ,լուսանկարներ)Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Աստղագուշակ՝ դեկտեմբերի 8-ի համարOրվա խորհուրդըԶավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն«Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ջիջի Հադիդը լուսանկարվել է Chanel ֆրանսիական նորաձևության տան համար «Յուվենտուս»-ը պարտվեց (տեսանյութ)Գիտնականների նոր բացահայտումը. գեր կանայք ավելի խելացի ու ինտելեկտուալ են, քան նիհարները19-ամյա ուսանողուհին ամբողջովին մերկ է ձիավարում, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի շատ կարևոր մի խնդրի վրա (լուսանկարներ)Ծնվել է Լայանայի երկրորդ երեխանՔարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ էր «Մանչեսթեր Սիթի»-ից (տեսանյութ)
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ ՍահակյանՌուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Սերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)