«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց և լքեց պայքարը (տեսանյութ)
SportՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց ԱԻԿ-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով:
ԱԻԿ-ի կազմում դուբլ ձևակերպեց Էնոկ Գոիտոմը (47', 52'), 62-րդ րոպեին էլ նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Սեբաստիան Լարսոնը:
Հայկական թիմի միակ գոլի հեղինակը 77-րդրոպեին դարձավ Անտոն Կոբյալկոն:
Թիմերի միջև առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն հաղթել էր 2:1 հաշվով:
Երկու խաղերի արդյունքում հայկական թիմը լքեց պայքարը:
Լուսանկարը` «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայության
Տեսանյութերը` այստեղ: