Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Իտալիայի Մ19 թիմին
SportԵվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության A խմբի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերը չափեց Իտալիայի ընտրանու հետ:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ կայացած խաղն ավարտվեց իտալացիների հաղթանակով 4:0 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը 29-րդ րոպեին խփեց Մանոլո Պորտանովան: Ընդամենը 4 րոպե անց, Իտալիան կրկնապատկեց հաշվի առավելությունը: Այս անգամ էլ աչքի ընկավ Դեյվիդ Մերոլան: 56-րդ րոպեին նույն Մանոլո Պորտանովան իր երկրորդ գոլը խփեց այս խաղում: Իտալացիների 4-րդ գոլի հեղինակն էլ դարձավ Ռասպադորին:
A խմբի վերջին` երրորդ տուրում, Հայաստանի ընտրանին կխաղա Պորտուգալիայի, իսկ Իտալիան` Իսպանիայի հետ: Խաղերը կկայանան հուլիսի 20-ին: