Իջևանցիները բացել են ճանապարհը․ մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջները
SocietyԻջևանցիները բացել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է կատարել ցուցարարների պահանջները:
Մարզպետը խոստացել է 1 խորանարդ մետր փայտի գինը իջեցնել՝ 6 հազար դրամի, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ։
Հիշեցնենք, որ Իջևանում ժամը 20:00-ից սկսած փայտի գործ անողները փակել էին Իջևան-Երևան ավտոճանապարհը։ Ակցիայի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, որի արդյունքում վիրավորվել է 13 ոստիկան։ Վիրավոր ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: