Հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան
ПравоՄարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։
«Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության և որևէ տեսակի բռնության բացառման պայմաններում: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ: