Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

ՀՀ կառավարության առաջնահերթությունն է ՏՀՏ-ի, ստարտափերի աճին նպաստելը. Տիգրան Ավինյան

Иностранный

Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական առաջնահերթություններ են դիտարկվում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, ստարտափերի աճին նպաստելը, նորարարությունների խթանումն ու երիտասարդների հմտությունների և գործարար ջիղի զարգացմանն աջակցելը: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Մարդկանց հնարավորությունների ընդլայնումը և ներառականության ու հավասարության ապահովումը» վերնագրով  ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ունեցած ելույթում:

«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի գերազանց կազմակերպման և  մտքերի հիմնարար փոխանակման համար: Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումը բերել ֆորումի շրջանակներում ընթացող քննարկումներին, որն ընկալում ենք որպես առանցքային հարթակ՝ լավագույն փորձով կիսվելու, գաղափարներով փոխանակվելու, ինչպես նաև  կայուն զարգացման նպատակների իրագործման համար նոր լուծումներ ու համագործակցության ձևաչափեր ստեղծելու համար:

Անցած տարի Հայաստանը ներկայացրեց կայուն զարգացման նպատակների իրագործման ընթացքն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը` առանձնակի անդրադարձ կատարելով նորարարության, ստեղծագործ կրթության և ներառական համագործակցության հավելյալ արժեքին: Մեկ տարի անց` մեր երկիրը, անցնելով խաղաղ փոխակերպման միջով, կյանքի է կոչում հեռահար և համապարփակ բարեփոխումների օրակարգ: Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին  տեղի ունեցած Թավշյա խաղաղ հեղափոխությանը հաջորդած դեկտեմբեր ամսվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորագույն քայլ էին ամուր և կայուն ժողովրդավարական համակարգ կառուցելու առումով:

Հայաստանի կառավարությանը տրվել է երկրում մեկնարկած քաղաքական ու տնտեսական փոխակերպումները շարունակելու լայն մանդատ, և մենք հաստատակամ ենք քայլեր ձեռնարկել Հայաստանում «խելացի» զարգացման օրակարգը առաջ մղելու նպատակով՝ ուշադրության կենտրոնում պահելով լավ կառավարումն ու ազգային տաղանդը որպես զարգացման շարժիչ ուժ դիտարկող քաղաքականությունը:

Կայուն զարգացման խթանման համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական առաջնահերթություններ են դիտարկվում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, ստարտափների աճին նպաստելը, նորարարությունների խթանումն ու երիտասարդների հմտությունների և գործարար ջիղի զարգացմանն աջակցելը` ուշադրության կենտրոնում պահելով վերընթաց նախաձեռնություններն ու ձեռներեցության և հանրօգուտ ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության լավագույն օրինակները:

Հաշվի առնելով կուտակված դրական փորձը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհում, հանձնառու ենք շարունակել «խելացի զարգացման» օրակարգի խթանմանն ուղղված համագործակցությունը` վերջինս դիտարկելով որպես ռազմավարական գերակայություն:

Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ այս տարի Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 23-րդ համաժողովը, որը սեղանի շուրջ կհավաքի ոլորտի նշանավոր ղեկավարների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և նորարարների, որոնք քննարկումներ կծավալեն ոլորտի և աշխարհի կարևորագույն խնդիրների շուրջ ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, ՏՀՏ-ի դերը կրթության մեջ, կանայք տեխնոլոգիաների ոլորտում և գլոբալ հետաքրքրություն ներկայացնող շատ այլ հարցեր։ Մենք ցանկանում ենք հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այս կարևոր իրադարձությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ից  9-ը` Երևանում։

Պարո՛ն նախագահ,

Հանդիսանալով միջին եկամուտ ունեցող և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, և տեղակայված լինելով աշխարհի՝ սեյսմիկ առումով առավել ակտիվ տարածաշրջաններից մեկում, Հայաստանը լավ է գիտակցում շրջակա միջավայրի մարտահրավերներն ու բնական աղետների ռիսկերը, ինչպես նաև հասարակությունների վրա դրանց ազդեցության նշանակությունը։ Հասկանալով բնապահպանական և տնտեսական խնդիրների փոխկապվածությունը` Հայաստանի կառավարությունը կարևորում է տնտեսական և բնապահպանական քաղաքականությունների ինտեգրումը։ Մենք համոզված ենք, որ լավագույն տնտեսական որոշումները ընդունվում են այն դեպքում, երբ հաշվի են առնվում բնապահպանական հայեցակետերը։

Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանը էական դրական փորձ է կուտակել՝ ծրագրեր իրականացնելով էներգետիկ արդյունավետության ու կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տեխնոլոգիաների ոլորտներում՝ նպատակ ունենալով կրճատել արտանետումները և ապահովել կլիմայական փոփոխությունների հանդեպ դիմացկուն և կայուն զարգացում»,- ասել է փոխվարչապետն իր ելույթում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Комиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности
Самое популярное