ՄԻՊ-ի ևս մեկ աշխատանքային խումբ ոստիկանությունում է՝ տեսակցելու բերման ենթարկվածներին
PoliticalԵրեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:
Այցի արդյունքների հիման վրա՝ կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ: