00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կանենք հնարավորը, անգամ անհնարինը` այս կարևոր խնդրի լուծման համար.Արեն Մկրտչյան «Հարսնաքար»-ում տեղի ունեցած սպանությունը չի բացահայտվել. գործը կվերաբացվի՞Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետագա ճակատագիրը կախված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություներից. կարծիքՀեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ KPMG Football Benchmark-իՌուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Նախագահը հանդիպել է Կատարի փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ (լուսանկարներ) Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հստակ պայմանավորվածություններ. Արթուր Դանիելյան

Մոտ ապագայում Հայաստանում տեղի կունենա «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և ԶԼՄ-ներ։

Գաղափար-նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել և սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ» -ն այս այգամ  անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝  Կիլիկիայի հպարտ հայոց թագավորությունը:

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերունդների մեջ վառ պահել  երբեմնի հզոր եւ հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը։ Կիլիկիայի պատմությունը ներկայացնող ժապավենը մեծ արձագանք կգտնի հատկապես լիբանանահայերի ու աշխարհասփյուռ հայերի շրջանում, քանի որ նրանց մեծամասնությունն իր արմատներով հենց այնտեղից է սերում։ Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքերում»,- ասաց Հարութ Խաչատուրյանը։

Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեք հարյուր ամյա պատմությանը:

Հարկ է նշել, որ ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Հագեցած լինելով պատմական ժանրին բնորոշ ֆիլմարտադրական նորարար լուծումներով՝ այս նախագիծը իր բնույթով առաջիններից է հայկական շուկայում։

«Ֆիլմ-ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի և թե՛ ծավալի տեսանկյունից համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին։ Մեր նպատակն էր ստեղծել բարձր որակային չափանիշներին համապատասխանող կինոժապավեն, որը կհավակնի  իր խոսքն ասել ժամանակակից պատմական համաշխարհային ֆիլմարտադրության ասպարեզում եւ Հայաստանը ճանաչելի կդարձնի՝ որպես այս ոլորտում զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր։ Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչեւ ծովամարտ, որի նկարահանումները իրականացրել ենք հենց «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով»,- ասաց ֆիլմ - ակնարկների ռեժիսոր Աշոտ Առաքելյանը։

Ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով  կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը,  այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ–ակնարկները նկարահանելիս, ստեղծագործական թիմը օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից,  համագործակցել պատմաբանի հետ։ Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկներին յուրօրինակ դրամատիզմ է հաղորդում նաեւ հատուկ գրված երաժշտությունը, որը ձայնագրվել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի  և երգչախմբի կատարմամբ:

Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։ 

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։

Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն III-ի գահակալման տարիները,  չորս  կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։

Կիլիկիայի պատմությունը՝ հայ ժողովրդի սրտերում և պատմագրության մեջ հավերժացնելու միտված այս նախագիծը, անչափ կարևոր է հայ մշակույթի համար: Սա Կիլիկիայի Հայոց թագավորության մասին առաջին և միակ խաղարկային ժապավենն է, և ստեղծագործական թիմը հեռահար նպատակ ունի հանել այն միջազգային կինոշուկա։

Մոտ ապագայում ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։

Լրահոս
14 Դեկ
«Նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին չգիտեմ՝ ինչ կոչ անել»․ նախարարը տեսանյութ է հրապարակելԿանենք հնարավորը, անգամ անհնարինը` այս կարևոր խնդրի լուծման համար.Արեն Մկրտչյան «Բարսելոնա»-ն չհաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին (տեսանյութ) Նոր լուսանկարներ՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունիցՏեսնես կգա՞ մի օր՝ Արևմտյան Հայաստանի եղանակային կանխատեսումները ես մեկնաբանեմ. Սուրենյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Օրվա կադրը․ «Շենգավիթի մետրոյի կրեատիվը» Նեյմարին նկատել են հայտնի ռուսաստանցի մոդելի հետ (լուսանկար) Լեռնագոգի բնակիչը ռազմամթերք է հանձնել ոստիկանություն Սալահը գերազանցեց Սուարեսին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել մանկագիրների և նկարազարդողների ամփոփիչ մրցույթինՆոր իշխանությունների սկանդալային դեմքերը. Արսեն ԹորոսյանԿանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում` 8-10 աստիճանով Ու՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն». Անի Սամսոնյան «Հարսնաքար»-ում տեղի ունեցած սպանությունը չի բացահայտվել. գործը կվերաբացվի՞Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Երևանում սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 3 պատանիՄխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են (տեսանյութ, լուսանկար)Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետագա ճակատագիրը կախված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություներից. կարծիքՎրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. կա վիրավոր Փոխհրաձգություն Պետերբուրգում՝ ադրբեջանցիների մասնակցությամբ (տեսանյութ)Հեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ Ոստիկանները հայտնաբերել են այն վայրը, որտեղ հրկիզվել է այսօր մահացած տղամարդը. կա վարկած, որ ինքնասպանություն է գործել Արսեն Թորոսյանը դիմում է իրավապահներին Ջո Բայդենը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին Ես չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա. Խաչատուր Սուքիասյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին Էապես մեծացել է պատերազմի վտանգը. Դավիթ Շահնազարյան Տաթևիկ Ռևազյանը հերքում է, որ «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկարներ)Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Արման Բաբաջանյանը չի բացառում առաջիկայում կուսակցություն հիմնելու հավանականությունը Հաղորդում հանցագործությունների մասին. ի՞նչ քայլեր կձեռնարկի ՓաշինյանըԲաքվի արտգործնախարարը մեզ սպառնում է «ռազմավարական համբերությամբ». Վարդան ՈսկանյանՎլադիմիր Կարապետյանը հայտարարում է` Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ KPMG Football Benchmark-իՌուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Նախագահը հանդիպել է Կատարի փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ (լուսանկարներ) Երկաթե խաչ՝ Այնթապի սկզբնամասում. նոր նախաձեռնություն Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար)Վանաձորում ВАЗ-2107 եւ Opel մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց. կա տուժած Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման «Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք, խելքով և ռիսկով չախեք, քանի ուշ չէ» Այս իշխանությունը կճխլվի արցախյան բեռի տակ. Արմեն ԱշոտյանԽայտառակ տարազն ու քննադատությունները. ինչ է պարզաբանում «Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչըՀայաստանի և Ադրբեջանի միջև կան հստակ պայմանավորվածություններ. Արթուր ԴանիելյանՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը միջազգային հանրության համար է արվում. Բագրատյան
Ամենադիտված
Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին ԱՄՆ-ում բնակարան թափանցած ավազակին դիմավորել է մերկ տանտիրուհին (տեսանյութ)«Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն. Ես ոչ մի տեղ չունեմ գնալու… թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են (տեսանյութ, լուսանկար)Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (լուսանկարներ)Տանկ են գտել. Հայրապետյանը՝ առանձնատանը կատարվող խուզարկության մասին (տեսանյութ) Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ էՁյան տեղումների բացակայության հետ կապված հատկապես 7-14 տարեկան անձանց մոտ բունտ է հասունանում. Սուրենյան «Անհապաղ ազատեք նրան աշխատանքից». եկատերինբուրգցի ոստիկանուհին ցնցել է համացանցը (տեսանյութ)
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահի և Փաշինյանի հանդիպումից առաջ (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԻնչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)