Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign Affairs 

Մոտ ապագայում Հայաստանում տեղի կունենա «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան

Armenia

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և ԶԼՄ-ներ։

Գաղափար-նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել և սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ» -ն այս այգամ  անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝  Կիլիկիայի հպարտ հայոց թագավորությունը:

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերունդների մեջ վառ պահել  երբեմնի հզոր եւ հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը։ Կիլիկիայի պատմությունը ներկայացնող ժապավենը մեծ արձագանք կգտնի հատկապես լիբանանահայերի ու աշխարհասփյուռ հայերի շրջանում, քանի որ նրանց մեծամասնությունն իր արմատներով հենց այնտեղից է սերում։ Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքերում»,- ասաց Հարութ Խաչատուրյանը։

Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեք հարյուր ամյա պատմությանը:

Հարկ է նշել, որ ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Հագեցած լինելով պատմական ժանրին բնորոշ ֆիլմարտադրական նորարար լուծումներով՝ այս նախագիծը իր բնույթով առաջիններից է հայկական շուկայում։

«Ֆիլմ-ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի և թե՛ ծավալի տեսանկյունից համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին։ Մեր նպատակն էր ստեղծել բարձր որակային չափանիշներին համապատասխանող կինոժապավեն, որը կհավակնի  իր խոսքն ասել ժամանակակից պատմական համաշխարհային ֆիլմարտադրության ասպարեզում եւ Հայաստանը ճանաչելի կդարձնի՝ որպես այս ոլորտում զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր։ Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչեւ ծովամարտ, որի նկարահանումները իրականացրել ենք հենց «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով»,- ասաց ֆիլմ - ակնարկների ռեժիսոր Աշոտ Առաքելյանը։

Ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով  կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը,  այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ–ակնարկները նկարահանելիս, ստեղծագործական թիմը օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից,  համագործակցել պատմաբանի հետ։ Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկներին յուրօրինակ դրամատիզմ է հաղորդում նաեւ հատուկ գրված երաժշտությունը, որը ձայնագրվել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի  և երգչախմբի կատարմամբ:

Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։ 

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։

Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն III-ի գահակալման տարիները,  չորս  կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։

Կիլիկիայի պատմությունը՝ հայ ժողովրդի սրտերում և պատմագրության մեջ հավերժացնելու միտված այս նախագիծը, անչափ կարևոր է հայ մշակույթի համար: Սա Կիլիկիայի Հայոց թագավորության մասին առաջին և միակ խաղարկային ժապավենն է, և ստեղծագործական թիմը հեռահար նպատակ ունի հանել այն միջազգային կինոշուկա։

Մոտ ապագայում ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in TehranCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsCatherine, Princess of Wales, has become an increasingly important member of the royal familyJustice minister on returning Azerbaijani who crossed Armenia border: Political decision enabling correct positioningRussia supplies oil to North Korea as UN sanctions regime nears collapse, Financial TimesTwo people saved from water after Baltimore bridge collapse, rescuers continue search operation
Most Popular