17 հայազգի գիտնականի թեկնածություն է առաջադրվել ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամի կոչման համար
RussiaՌԴ Գիտությունների ակադեմիան նախօրեին հրապարակել է ակադեմիայի անդամի կոչման համար առաջադրված թեկնածուների և թղթակից անդամների ցուցակները:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ցանկում ընդգրկվել են 17 հայազգի թեկնածուներ, որոնք տարբեր մասնագիտությունների տեր են՝ իրավունքից մինչև վարակաբանություն:
«Ընդհանուր վիճակագրությունն այսպիսին է. ակադեմիկոսների 76 թափուր տեղի համար 328 թեկնածու է առաջադրվել, թղթակից անդամների 171 թափուր տեղի համար՝ 1501 թեկնածու», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Ալեքսեյ Խոլխովը:
Նշվում է, որ ակադեմիկոսների թեկնածուների թվում կանայք կազմում են 4 տոկոս, թղթակից անդամների թվում՝ 13 տոկոս:
Հայ թեկնածուներից են Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը (իրավունք), ՏՏ-փորձագետ, ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը, գիտնական, Intel-ի հետազոտող Բորիս Բաբայանը, ինչպես նաև Լևոն Պետրոսյանը (կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա), Գևորգ Դանիլյանը (միջուկային ֆիզիկա), Արամ Գալստյանը (գյուղատնտեսություն), Միշիկ Ղազարյանը (ֆիզիկա), Ալեքսանդր Վուտուլյանը (մեխանիկա), Լևա Բեգլարյանը (էներգետիկա), Գևորգ Քոչարյանը (երկրաֆիզիկա), Սերգեյ Ոսկանյանը (վիրաբուժություն), Մարինե Թանաշյան (նյարդաբանություն), Էռնեստ Բազիկյանը (ատամնաբուժություն), Կարեն Կյուրեղյանը (վարակաբանություն), Կարեն Եղիազարյանը (վնասվածքաբանություն), Վիկտոր Դանիլով-Դանիլյանը (ջրային և անտառային տնտեսություն):