Բակո Սահակյանը Տիգրանակերտում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ գյուղատնտեսության զարգացմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, համապատասխան գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարները:
Իր եզրափակիչ ելույթում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պահանջում է նպատակաուղղված և համակարգված աշխատանք թե կենտրոնական, թե շրջանային և թե տեղական կառավարման օղակների պատասխանատուների կողմից:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: