ԲԴԽ–ն հեռացավ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով որոշում կայացնելու
ПравоԲարձրագույն դատական խորհրդը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։
Նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ որպես վկա հրավիրված Վճռաբեկ դատարանի անդամներ Ստեփան Միքայելյանը և Սուրեն Անտոնյանը չէին ներկայացել դատարան։ Նրանց հրավիրելու միջնորդություն ներկայացրած գիտնական անդամները միջնորդեցին նիստը հետաձգել և ապահովել վկաների ներկայությունը, սակայն դատավոր անդամները չհամաձայնեցին։ Հարցը դրվեց քվեարկության. Ձայների 3 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ նիստը հետաձգելու միջնորդությունը մերժվեց և հարցի քննությունն ավարտվեց։