ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետևոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո
РоссияՔննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում Է սկսել Շերեմետևո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա - Երևան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: Այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:
«Ներկայումս պատահարի վայրում աշխատում Է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված Է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների և պատճառների պարզմանը»,- ասել Է Մարկովսկայան:
Իր ստուգումն Է անցկացնում նաև Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: Ինչպես ՏԱԱՍ-ին հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան, «Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել Է Շերեմետևո օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաև այդ ավիացիոն իրադարձությանը»,- հավելել Է նա: Հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 01:00-ին «Հյուսիսային քամի» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետևո օդանավակայանից կատարում Էր Մոսկվա - Երևան չվերթը, դադարեցրել Է վերթիռը թափավազքի փուլում: ԹռիչքավայրԷջքային գոտում գետնավարման ժամանակ տեղի Է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջևի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման և տարհանման որոշում Է ընդունել: