Բակո Սահակյանը և Գարեգին Բաղրամյանը հանդիպել են
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ:
Քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք: