Պարո՛ն Փաշինյան, Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին․ Մեսրոպ Մանուկյան
БлогосфераՏնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ապրիլի 26-ի Ձեր հայտնի live միացման ժամանակ անրադարձ կատարեցիք ՀՀ-ում օրինական գրանցված 562 043 աշխատողներին․․․
Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հերթական` հուլիսին կայացած նիստի գործադիր տնօրենի հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից հայտարարված թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն: Դրանք մանիպուլատիվ են:
Հ.Գ. Կարծում եմ` պետական այն պաշտոնյան, ով վարչապետի նման անհարմար վիճակի մեջ է գցում, պետք է հրապարակայնորեն պատժվի:
Հ.Գ. Մանավանդ, որ չեմ ուզում հավատալ, որ այդ գումարներն հավաքագրվում են… սակայն գրպանվում են:
Հ.Գ. Լավագույն ամիսը՝ մարտ 501 572, վատագույն ամիսը՝ հունվար 433 962 օրինական աշխատողներ․․․
Կից հիմնադրամի տնօրենի հաշվետվությունից տվյալները․․․»։