Քոչարյանի գործով դատավորը ժամանեց ԲԴԽ. քննարկվում է նրա աշխատասենյակի խուզարկության հարցը
RightԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ նախատեսված է հանդիպում ԲԴԽ անդամների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվելու է նրա աշխատասենյակի խուզարկության հարցը։ Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ արձակուրդում է։ Հարցին, թե դատախազությունն ասում է, որ նա տվյալներ է կեղծել, Դավիթ Գրիգորյանը պատասխանեց.
«Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել»։
Այլ հարցերի դատավորը հրաժարվեց պատասխանել։