Վիկտոր Վալդեսը գլխավորեց «Բարսելոնա»-ի Մ-19 թիմը
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է ակումբի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը:
Վալդեսը ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով երկարաձգելու հնարարվորությամբ:
37-ամյա Վալդեսը հանդիսանում է կատալոնյան թիմի սան, որի հիմնական կազմում հանդես է եկել 2002-2014թթ-ն: Դարպասապահը մասնակցել է 536 խաղի, բաց թողել 441 գոլ:
«Բարսելոնա»-ից հեռանալուց հետո հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Ստանդարտ»-ում, «Միդլսբրո»-ում:
2018թ-ին Վալդեսը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: