00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը կրկին միավոր կիսեցՌոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան ՖԻՖԱ. հայտնի են 2019-ի լավագույն հավակնորդները«Արարատ»-ը հաղթել է «Փյունիկ»-ինՊաղեստինի ղեկավարը հրաժարվել Է իր բոլոր խորհրդականների ծառայություններից. Wafa Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն (մաս առաջին)Հաղթանակները «սեփականաշնորհելու» նուրբ արվեստը

Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Հարցին՝ Հայաստանի քաղաքական, մի գուցե նաեւ իրավական կյանքը, կարծեք թե, կառուցվում է մեկ դատավարության շուրջ եւ դա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատական գործն է։ Ի՞նչ փուլում է այս գործը եւ ինչո՞վ էր պայմանավորված ՍԴ-ում այս գործի քննության վարույթը կասեցնելու եւ խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին դիմելու ՍԴ որոշումը, Հրայր Թովմասյանն արձագանքեց.  «Անկեղծ ասած, վերջին ժամանակահատվածում ուշի-ուշով քաղաքական կյանքին չեմ հետեւում եւ չեմ կարող Ձեր կարծիքը կիսել, որ քաղաքական կյանքն այդ դատավարության շուրջ է ծավալվում, բայց ընդհանրապես այն հանգամանքը, որ մի քրեական գործի շրջանակում կարող է ծավալվել, դա լավ երեւույթ չէ որեւէ երկրի համար եւ ցանկալի է, որ քաղաքական երեւույթները ծավալվեն համապետական ընտրությունների շուրջ կամ դրան համարժեք որեւէ իրադարձության շուրջ: Ինչեւիցե, չենք կարող ժխտել, որ կա հանրային մեծ հետաքրքրություն՝ թե՛ քաղաքական շրջանակների կողմից, թե՛ իրավական հանրության կողմից, եւ պետք է ասել, որ այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաեւ Սահմանադրական դատարանի համար: Ոչ թե այն պատճառով, որ կա այդքան մեծ հանրային հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ այն նորմը, որը վիճարկվում է, իր կառուցվածքով, բնույթով, բովանդակությամբ էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից, մասնավորապես, այն հղում է պարունակում այլ իրավական ակտի, որը վերացականության աստիճանով ավելի ընդհանրական է։ Եվ երկրորդ, որը շատ ավելի կարեւոր է, մենք երբեւէ նման պրակտիկա չենք ունեցել, եւ փա՛ռք ու պատիվ, որ չենք ունեցել այս նորմի կիրառման պրակտիկա: Թերեւս, սրանով է պայմանավորված։ Բայց վստահեցնում եմ, որ այն ինձ համար սովորական մի գործ է՝ անկախ հանգամանքից, անկախ քաղաքական եւ իրավական հետաքրքրությունից, իմ եւ Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է: Երբեմն, կատակով նշում են, որ պետք է ստացվող գործերից հանել անուն-ազգանունները, որովհետեւ մենք վերջին հաշվով չենք որոշում այդ անձի մեղավոր լինելը, իր մեղսակցության աստիճանը, նրա պատժաչափը: Մենք միայն որոշում ենք, թե այն հոդվածով, որով վերջինիս առաջադրվում է մեղադրանք, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե ոչ: Հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ հաշվի առնելով նաեւ հանրային հետաքրքրությունը, նաեւ որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում Սահմանադրական դատարանի, այսպես ասեմ, սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ: Այս դեպքում, դա անթույլատրելի է: Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ, շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար: Սա չի նշանակում, որ ՍԴ-ն չունի այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու ռեսուրսը, բայց հավաքված ռեսուրսը միջազգային կառույցներում, որին մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել: Ուզում եմ հիշեցնել, որ եւ՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, եւ՛ Վենետիկի հանձնաժողովը որեւէ դեպքում չեն տալիս, այսպես ասած, վերջնական վերդիկտներ եւ նույնիսկ չեն որոշում, թե այդ հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, առավելեւս նրանք չեն կարող որոշել սահմանադրականության հարց: Բայց նրանց վերլուծությունները, փորձառությունը, եվրոպական այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, իրենց դատական պրակտիկայի ամփոփումը, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մասնավորապես, քրեական օրենքի որոշակիության շրջանակներում, սրանք մեզ օգնելու են, աջակցելու են, սրանք մենք կարեւորելու ենք այս գործով որոշում կայացնելու համար»:

Հրայր Թովմասյանը, սակայն, շեշտում է՝ վերջնական որոումը կայացնելու է ՍԴ–ն. 

«Բայց կրկնում եմ, այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը եւ ինչպես նշեցիք, դրանք խորհրդատվական կարծիքներ են, եթե բառացի թարգմանենք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերեւս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր: Պետք է ասեմ, որ սա նոր ինստիտուտ է նաեւ մեզ համար, այն ուժի մեջ է մտել ընդամենը անցած տարվա օգոստոսից եւ ասել, որ շատ մեծ թվով դիմումներ կան նաեւ Եվրոպական դատարան, ապա ասեմ, որ ոչ, դրանք մեկ տասնյակի են հասնում, եթե չեմ սխալվում: Այնպես որ, մի փոքր սպասենք եւ կտեսնենք: Վստահ եմ՝ մենք դրա մասին նշելու ենք՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մենք այդ կարծիքները հնարավորինս շուտ կստանանք եւ կվերսկսենք այս գործերի վարույթը»:

Լրահոս
20 Օգոս
Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա վիրավորՓաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը` սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի. Արթուր ՂազինյանԱրոնյանը կրկին միավոր կիսեցՌոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ Թվով 11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին․ Փաշինյան Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով (տեսանյութ)«Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն Տանտիրոջ 21-ամյա դուստրը ննջասենյակի ներքնակի միջից գողացել է 4 հազար դոլար Հայտնի է դարձել «Օսկար»-ի գլխավոր հավակնորդների անունները Բերման են ենթարկվել հոսանքով ձուկ բռնողները «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին. Azatutyun.am Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան ՖԻՖԱ. հայտնի են 2019-ի լավագույն հավակնորդներըՄահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին«Արարատ»-ը հաղթել է «Փյունիկ»-ինՊաղեստինի ղեկավարը հրաժարվել Է իր բոլոր խորհրդականների ծառայություններից. Wafa Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Մեր նստելը ձեր քայլելուց հզոր է լինելու. Մարգարիտ Եսայան Թոշակառուն գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է չորս սոճի Մերկելը հանրությանը ներկայացել է 20 տարվա վաղեմության զգեստով Ոստիկանություն բերված 3 անձ ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն (մաս երկրորդ)Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն (մաս առաջին)Քրեակատարողական հիմնարկներում նշել են Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Երևանում կկառուցվի 71 հարկանի երկնաքեր Սպանություն Պուշկինոյում․ կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր երկրի հանդեպ. Վարազդատ Կարապետյան46-ամյա Հայդի Քլումը «ցնցել է» համացանցը թոփլես լուսանկարով Որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է. Մերի ԳալստյանԱմուլսարի մասին զրույց Քաղաքացու հետ. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Տերմինալներ վնասած ու գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Երեք ուրացում՝ մեկ օրում. Ռուբեն Մելիքյան ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սեւ ցուցակի» կազմմանը «Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի փաստեր. ՀԲՃ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն Հաղթանակները «սեփականաշնորհելու» նուրբ արվեստըԳյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդինԿարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com Ադրբեջանցի լրագրող Սամիրա Բայրամովան հիացած է Վրաստանում ՀՀ դեսպանի գործունեությամբ Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ Ամուլսարի մասին նույն զեկույցը, որն ընթերցել է ՔԿ-ն. Լենա ՆազարյանՆաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Նիկոլ Փաշինյանը 117 միլիոն դրամ է նվիրել իր երեխաների քավոր Աշոտ Բլեյանին (տեսանյութ) Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր. Կարինե Աճեմյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է հայուհի Լորեն Հաշիանի հետ (լուսանկարներ)
Ամենադիտված
Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել է«Ես իմ աղջիկ հալով ասում եմ ձեր մերը»․ ովքեր են համացանցում հայհոյող հայ կանայք
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)