«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան

Политические

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Հարցին՝ Հայաստանի քաղաքական, մի գուցե նաեւ իրավական կյանքը, կարծեք թե, կառուցվում է մեկ դատավարության շուրջ եւ դա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատական գործն է։ Ի՞նչ փուլում է այս գործը եւ ինչո՞վ էր պայմանավորված ՍԴ-ում այս գործի քննության վարույթը կասեցնելու եւ խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին դիմելու ՍԴ որոշումը, Հրայր Թովմասյանն արձագանքեց.  «Անկեղծ ասած, վերջին ժամանակահատվածում ուշի-ուշով քաղաքական կյանքին չեմ հետեւում եւ չեմ կարող Ձեր կարծիքը կիսել, որ քաղաքական կյանքն այդ դատավարության շուրջ է ծավալվում, բայց ընդհանրապես այն հանգամանքը, որ մի քրեական գործի շրջանակում կարող է ծավալվել, դա լավ երեւույթ չէ որեւէ երկրի համար եւ ցանկալի է, որ քաղաքական երեւույթները ծավալվեն համապետական ընտրությունների շուրջ կամ դրան համարժեք որեւէ իրադարձության շուրջ: Ինչեւիցե, չենք կարող ժխտել, որ կա հանրային մեծ հետաքրքրություն՝ թե՛ քաղաքական շրջանակների կողմից, թե՛ իրավական հանրության կողմից, եւ պետք է ասել, որ այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաեւ Սահմանադրական դատարանի համար: Ոչ թե այն պատճառով, որ կա այդքան մեծ հանրային հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ այն նորմը, որը վիճարկվում է, իր կառուցվածքով, բնույթով, բովանդակությամբ էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից, մասնավորապես, այն հղում է պարունակում այլ իրավական ակտի, որը վերացականության աստիճանով ավելի ընդհանրական է։ Եվ երկրորդ, որը շատ ավելի կարեւոր է, մենք երբեւէ նման պրակտիկա չենք ունեցել, եւ փա՛ռք ու պատիվ, որ չենք ունեցել այս նորմի կիրառման պրակտիկա: Թերեւս, սրանով է պայմանավորված։ Բայց վստահեցնում եմ, որ այն ինձ համար սովորական մի գործ է՝ անկախ հանգամանքից, անկախ քաղաքական եւ իրավական հետաքրքրությունից, իմ եւ Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է: Երբեմն, կատակով նշում են, որ պետք է ստացվող գործերից հանել անուն-ազգանունները, որովհետեւ մենք վերջին հաշվով չենք որոշում այդ անձի մեղավոր լինելը, իր մեղսակցության աստիճանը, նրա պատժաչափը: Մենք միայն որոշում ենք, թե այն հոդվածով, որով վերջինիս առաջադրվում է մեղադրանք, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե ոչ: Հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ հաշվի առնելով նաեւ հանրային հետաքրքրությունը, նաեւ որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում Սահմանադրական դատարանի, այսպես ասեմ, սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ: Այս դեպքում, դա անթույլատրելի է: Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ, շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար: Սա չի նշանակում, որ ՍԴ-ն չունի այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու ռեսուրսը, բայց հավաքված ռեսուրսը միջազգային կառույցներում, որին մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել: Ուզում եմ հիշեցնել, որ եւ՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, եւ՛ Վենետիկի հանձնաժողովը որեւէ դեպքում չեն տալիս, այսպես ասած, վերջնական վերդիկտներ եւ նույնիսկ չեն որոշում, թե այդ հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, առավելեւս նրանք չեն կարող որոշել սահմանադրականության հարց: Բայց նրանց վերլուծությունները, փորձառությունը, եվրոպական այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, իրենց դատական պրակտիկայի ամփոփումը, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մասնավորապես, քրեական օրենքի որոշակիության շրջանակներում, սրանք մեզ օգնելու են, աջակցելու են, սրանք մենք կարեւորելու ենք այս գործով որոշում կայացնելու համար»:

Հրայր Թովմասյանը, սակայն, շեշտում է՝ վերջնական որոումը կայացնելու է ՍԴ–ն. 

«Բայց կրկնում եմ, այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը եւ ինչպես նշեցիք, դրանք խորհրդատվական կարծիքներ են, եթե բառացի թարգմանենք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերեւս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր: Պետք է ասեմ, որ սա նոր ինստիտուտ է նաեւ մեզ համար, այն ուժի մեջ է մտել ընդամենը անցած տարվա օգոստոսից եւ ասել, որ շատ մեծ թվով դիմումներ կան նաեւ Եվրոպական դատարան, ապա ասեմ, որ ոչ, դրանք մեկ տասնյակի են հասնում, եթե չեմ սխալվում: Այնպես որ, մի փոքր սպասենք եւ կտեսնենք: Վստահ եմ՝ մենք դրա մասին նշելու ենք՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մենք այդ կարծիքները հնարավորինս շուտ կստանանք եւ կվերսկսենք այս գործերի վարույթը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное