Մահվան ելքով վրաերթ Սարդարապատում. Nissan Tiida-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Emergency CaseԱյսօր՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 35 RD 671 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն , որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով ՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: