00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ռեալ»-ը խուսափեց պարտությունից (տեսանյութ)Երիտասարդը «Մակարով»-ով «կայֆի համար» մի քանի անգամ կրակել է ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա«Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը գոլ հեղինակեց (տեսանյութ)Միանում եմ Երկաթյա Խաչի ստեղծման նախաձեռնության անդամներինԶոհրաբ Մնացականյանը լրագրողներին գաղտնի տեղեկություններ է տվել` չհրապարակելու պայմանովԲելլա Հադիդը ցուցադրել է գեղեցիկ մարմինը (լուսանկար)«Յուվենտուս»-ը հաղթեց, Ռոնալդուն դուբլ ձևակերպեց (տեսանյութ)Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ)Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսարի գագաթ տանող ճանապարհները բացելուն (տեսանյութ)Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Կամ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, կամ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ. Լենա Նազարյան

Հարցազրույց ԱԺ նախագահի տեղակալ«Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ:

-Տիկին Նազարյան, խորհրդարանը գնաց արձակուրդ կամ գոնե պասիվ շրջան մտավ, մինչդեռ կային կարծիքներ, որ ԱԺ-ն այս շրջանում, երբ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի, երբ դատական բարեփոխումներ են նախատեսվում, չպետք է արձակուրդ գնար։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Արձակուրդը և՛ անհրաժեշտություն է յուրաքանչյուր մարդու համար, և՛ օրենքի պահանջ: Բայց գիտեմ, որ շատ պատգամավորներ նիստերից ու նախագծերից հանգստի շրջանը օգտագործում են այլ՝ հետ մնացած աշխատանքային հարցերով զբաղվելու համար: Օրինակ, ես վերջապես ժամանակ ունեմ քաղաքացիների հետ հանդիպումների համար և ամբողջ ամառ նախապատրաստվելու եմ սեպտեմբերի նստաշրջանին, երբ, այո, քննարկվելու է դատական բարեփոխումների շատ կարևոր փաթեթը, որով ներդրվելու է դատավորների գույքային դրության ստուգման մեխանիզմը և կարգապահական հիմքի նախատեսումը: Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը Ազգային ժողովի ընտրությամբ մինչև տարվա վերջ:

-Ի դեպ, դատական բարեփոխումների մասին։ Իր վերջին հարցազրույցում վարչապետը ևս ըստ էության ընդունեց, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, և որ ՍԴ-ն պետք է դուրս գա «սեփականաշնորհված բուդկայի» կարգավիճակից։ Նա չբացառեց սահմանադրական փոփոխությունները։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճանապարհը, հնարավո՞ր է՝ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնի։

-Իմ պատկերացմամբ՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման երկու ճանապարահ կա. կամ Հրայր Թովմասյանը, որը դիտավորյալ օգտագործելով անցումային կարգավորումները սպասարկել է կուսակցական և անձնական շահը և, ըստ էության իր կյանքի տևողությամբ սահմանափակել Սահմանադրական դատարանի փաստացի համապատասխանությունը Սահմանադրության տեքստին, պետք է հրաժարական տա, կա՛մ մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների: Դատարանը պետք է ձերբազատվի կուսակցական դատարանի, կուսակցական որոշումներով ու կուսակցական նպատակահարմարությամբ ձևավորված հանրային ընկալումից: Միանգամից ուզում եմ ասել նաև, որ այս Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում՝ անկախ բովանդակությունից, անկախ նրանից կլինենք մենք համաձայն, թե անհամաձայն, կբխի այն մեր սրտից, թե քաղաքական նպատակահարմարությունից, չի՛ ունենա լեգիտիմություն:

-Այդուհանդերձ, իշխանությունը կարծես հետքայլ է անում վեթինգի հարցում, վարչապետն էլ ասաց, որ չի ամաչի՝ ասելով վեթինգը հարմար չէր, եկեք ուրիշ բան անենք։ Վենետիկի հանձնաժողովի կողմից եղե՞լ է ազդեցություն, որ հրաժարվում եք այդ գործիքից, թե՞ պարզվել է՝ դա չէր ցանկալի ճանապարհը։

-Ամբողջ խառնաշփոթը ստեղծում է հենց վեթինգ բառը: Ի դեպ, փորձ եղավ գտնել հայերեն համարժեք թարգմանությունը, չստացվեց: Իսկ այդ բառը միջազգային բառ է ու ունի որոշակի պատմական ընթացք ու ծանրաբեռնված է նաև ձախողված փորձով: Վեթինգը պաշտոնյայի՝ իր պաշտոնին համապատասխանությունը ստուգելու գործընթաց է՝ գույքային դրության, շահերի, բարեվարքության չափանիշներով: Հիմա դա արվելու է, ընդ որում դա լինելու է ոչ թե միանգամյա գործընթաց, այլ՝ մշտական, ինչը, կարծում եմ, շատ ճիշտ որոշում է: Այդ գործընթացը մի մասով անելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ստուգելու է հայտարարագրերը և դա չի լինելու ձևական ստուգում, ինչպես եղել է նախկինում, և մի մասով էլ ստուգումն անելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը նույնպես այս վերակառուցումների արդյունքում վերջապես կստանձնի իր դերը:

-Տիկին Նզարյան, դժվա՞ր է խորհրդարանական մեծամասնության, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ լինել:

-Անկեղծ ասած, իմ աշխատանքի մասին հեշտի կամ դժվարի տերմիններով չէ, որ մտածում եմ։ Մի բան կարող եմ հաստատապես ասել, որ չափազանց պատասխանատու է կառավարող ուժի ներկայացուցիչ լինել մեր երկրում, որտեղ չափազանց շատ անելիք կա, չափազանց շատ խնդիրներ օր առաջ սպասում են իրենց լուծմանը։ Մեր ժողովուրդը մեզ վստահել է, որ հեղափոխության օրակարգը պետք է դարձնենք իրականություն, և մենք մեզ պարտավոր ենք զգում արդարացնել այս սպասումները։

-7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո շատ էր խոսվում փորձառության պակասի մասին: Եղան դեպքեր, երբ օրակարգ չհաստատվեց, երբ, օրինակ, խմբակցության մեծ մասի Արցախ մեկնելու պատճառով քվորում չապահովվեց: Կարծում եք՝ նստաշրջանի ավարտին Ձեզ հաջողվե՞ց փոխել այդ տպավորությունը:

-Վերջերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարևոր նիստ, որտեղ Իռլանդիայի մի պատգամավոր ներկայացրել էր բանաձևի նախագիծ, որում ընդգրկված էին հակահայկական շատ անընդունելի ձևակերպումներ: Հայկական պատվիրակությունը կարողացավ կանխել այդ նախագծի ընդունումը, և դա տեղի ունեցավ նախապես կատարված աշխատանքի արդյունքում: Առհասարակ հայկական պատվիրակությունների համար միշտ լարված ու դժվար է եղել աշխատել ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ ԽՎ-ում, բայց ես չեմ էլ ուզում ասել, որ տեղի է ունեցել աննախադեպ ու չտեսնված մի բան: Ընդհակառակը, ուզում եմ շեշտել, որ դա ընդամենը պրոֆեսիոնալ պատվիրակության ու ակտիվ խորհրդարանի աշխատանքի արդյունք էր, դա պատահականություն ու զուգադիպություն չէր, դա պրոֆեսիոնալ խորհրդարանի մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ էր: Ես չգիտեմ մեզ կհաջողվի փոխել տպավորություն, երբ լրագրողները շարունակաբար տալիս են այս հարցը, թե՝ ոչ, բայց իրավիճակ փաստացի փոխում ենք:

-Ըստ ԱԺ մոնիտորինգի տվյալների՝ 2-րդ նստաշրջանում ընդունվել է պատգամավորների հեղինակած 12 նախագիծ, որը ընդհանուրի 10%-ն է: Այսինքն, կառավարություն-խորհրդարան համամասնությունը գրեթե չի փոխվել: Փոխարենը, շատ են պատգամավորների հեղինակած և միայն առաջին ընթերցմամբ ընդունված (28) կամ շրջանառության մեջ դրված, բայց չքննարկված նախագծերը (59): Այսինքն, նախապատվությունը շարունակում է տրվել կառավարությա՞ն նախագծերին, պատգամավորների նախագծերը չե՞ն կարևորվում:

-Շատ բնական եմ համարում այս համամասնությունը: Ամբողջ աշխարհում է այդպես: Գործադիրը միշտ ավելի լավ է տեղյակ խնդիրներից, և գործադիրի ներկայացրած նախագծերը գրեթե ամեն տեղ ավելի շատ են: Ազգային ժողովը քաղաքական մարմին է, այն գնահատում է, թե ում շահերին է ծառայում ներկայացված օրենքը, իրավական ձևակերպումներին քաղաքական ենթատեքստ է տալիս: Պատգամավորները իրավաբաններ չեն, իրավաբանությունն ինձ համար սոսկ ֆորմալություն է, եթե չկա քաղաքական կոնտեքստ: Իմ խնդիրն է որպես պատգամավոր տեսնել այդ կոնտեքստը և խոսել դրա մասին: Այնպես որ ես նման հաշվարկ չեմ էլ վարում, թե որ մարմինն ավելի շատ նախագիծ ներկայացրեց: Ինձ հետաքրքիր է, թե ինչ կարծիք է ձևավորում օրենսդիրը ներկայացված նախագծի վերաբերյալ, ինչպես է այն մեկնաբանում, ինչ իմաստ է դնում ու ինչն է պաշտպանում։

-Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հեղինակած նախագծերից առաջին ընթերցմամբ կամ ամբողջությամբ ընդունվել են շուրջ 20-ը: Մոտավորապես այդքան օրինագիծ էլ օրակարգ չի ընդգրկվել և քվեարկությամբ մերժվել է: Կարծում եք ՝ այդ մերժումները հիմնավո՞ր են եղել:

-Ամեն նախագիծ մանրամասն քննարկվել է: Բացառում եմ, որ նախագիծը մերժվի ընդդիմադրի կողմից ներկայացված լինելու փաստով: Կարող է մերժվել մեծամասնության քաղաքական նպատակահարմարության հիմքով, բայց ոչ այն պատճառով, որ ընդդիմադիրն է ներկայացրել: Շատ ընդդիմադիր նախագծեր ընդունվել են միաձայն: Այնպես որ, նման կասկածներն առաջ են գալիս, երբ փաստարկները վերջանում են:

-Նստաշրջանը մեկնարկեց ընդդիմադիր խմբակցությունների հետ կոնֆլիկտներով, եղան փոխադարձ կսմիթներ, ակնարկներ, ամենամեծ ընդդիմության ղեկավարի հասցեին եղան մեղադրանքներ, որ նա սեփական բիզնեսի լոբբինգն է անում ԱԺ-ում։ Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում ընդդիմություն-մեծամասնություն երկխոսությունը, և կա՞ր արդյոք երկխոսություն։

ԱԺ-ն նոր է սկսում իր, և դեռ երկար ճանապարհ պիտի միասին անցնեն ընդդիմության և կառավարող ուժի խմբակցությունները։ Բնականաբար, ոչ բոլոր հարցերում ենք լինելու միակարծիք, կարող են և նույնիսկ պետք է, որ լինեն տարակարծություններ։ Հանրությունը, հնարավոր է, ավելի տեղեկացված է ներքաղաքական ոլորտի մեր աշխատանքից, բայց ուզում եմ ասել, որ մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ աշխատում ենք նաև միջազգային հարթակներում, որտեղ մեր համագործակցության որակը շատ եմ կարևորում։ Ես մեր աշխատանքից և երկխոսության մակարդակից չեմ դժգոհում, իհարկե, երկխոսությունը մի դաշտ է, որ մշտապես էլ ավելի զարգանալու տեղ ունի։

-Իշխանության հասցեին հնչում են դժգոհություններ կադրային քաղաքականության առումով։ Դուք կադրերի հարցում խնդիրներ չե՞ք տեսնում:

-Այո, կադրերի հարցով քննադատություններ հնչում են։ Բայց, կարծեմ, նկատած պիտի լինեք, որ կառավարությունը կադրային քաղաքականության մեջ ճկուն է, և կաշկանդված չէ նույնիսկ նախարարի մակարդակում նոր նշանակում անելիս: Սա նշանակում է, որ կադրային քաղաքականությունը որոշակի սահմաններում վերանայվելու հնարավորություն ունի։ Բայց կարևոր է նկատի ունենալ նաև, որ մի երկրում, որտեղ տասնամյակներ ի վեր զավթված են եղել պետական և հանրային բոլոր հաստատությունները, չէին կարող որակյալ կադրեր ձևավորվել ինչպես կառավարող ուժի, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Նախկին իշխանությունը ճահճացած պետական համակարգ է ձևավորել, որտեղ առաջընթաց և զարգացում չէր պահանջվում։ Հետևաբար, պետական ոլորտի շատ կադրեր այսօրվա պրոֆեսիոնալիզմի պահանջներին չեն բավարարում։ Իսկ նախկին ընդդիմադիր ուժերը զրկված են եղել փորձ կուտակելու հնարավորությունից, քանի որ թողնված են եղել լուսանցքում։ Նույնիսկ այս պայմաններում, սակայն, մեզնից շատերը կարողացել են որակյալ կրթություն ստանալ, իրենց փորձը ձեռք բերել այլ ոլորտներում, իսկ այժմ արդեն այդ փորձը փոխանցել պետական կառավարման ոլորտ։ Որոշ ժամանակ անց այս մարդկանց աշխատանքի արդյունքը, կարծում եմ, ավելի տեսանելի կլինեն։

 

Աղբյուրը` parliamentmonitoring.am

Այս թեմայով
Լրահոս
16 Դեկ
«Ռեալ»-ը խուսափեց պարտությունից (տեսանյութ)Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին Տատիկին զվարճացնելու համար մերկապարողին ծերանոց են հրավիրել Պոլսահայ համայնքի պատրիարքները նախապես գիտեն իրենց այս պարտավորությունը և պատրաստ են դրանԿարիք ունեմ մեռնելու, զզվել եմ կյանքից. մահացել է Սերժ ՋիլավյանըԵրիտասարդը «Մակարով»-ով «կայֆի համար» մի քանի անգամ կրակել է ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա«Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը գոլ հեղինակեց (տեսանյութ)Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշներով Mercedes-ըՏոնածառը բարեփոխվել է (լուսանկար)Միանում եմ Երկաթյա Խաչի ստեղծման նախաձեռնության անդամներինԱրցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն Դավիթ Իշխանյանն էԶոհրաբ Մնացականյանը լրագրողներին գաղտնի տեղեկություններ է տվել` չհրապարակելու պայմանովԲելլա Հադիդը ցուցադրել է գեղեցիկ մարմինը (լուսանկար)«Յուվենտուս»-ը հաղթեց, Ռոնալդուն դուբլ ձևակերպեց (տեսանյութ)Ինչի վրա են ծախսվելու «Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքված գումարներըԻմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ)Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսարի գագաթ տանող ճանապարհները բացելուն (տեսանյութ)Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մրցանակակիրներըԵրևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափերՌիբերիի վիրահատությունը բարեհաջող է անցել (լուսանկար)Քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել, պատվաստվել և համարակալվել է․ Հակոբ ԿարապետյանԲաթոյանը լավ լուր ունի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների համար «Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը (տեսանյութ) Եվ սեր կա, եւ տանջանք․ նկարիչ դառնալը դժվար ճանապարհ է23-ամյա ՊՆ ծառայողը մահացու վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնինՀայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել Թորոսյանը ներկայացրել է, թե ինչ ծառայություններ են լինելու առողջության ապահովագրության համակարգում Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. վարորդը լողալով դուրս է եկել ափ և հոսպիտալացվել (տեսանյութ) 1,5 տարվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը ավելի քան 700 միլիոն դրամ է հավաքել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Դեկտեմբերի 17-ից լրիվ դառնում ենք Բաղդադ. Սուրենյան Աբովյանում վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս գողերից մեկը բռնվել է, երկուսը դիմել են փախուստի Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում. Խաժակյան ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ Երգչուհի Լիլուն ամուսնացել է (լուսանկարներ)Աստղագուշակ՝ դեկտեմբերի 15-ի համարՕրվա խորհուրդըՓրկարարները բացել են փակված դռները Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր Հետախուզվողները ներկայացել են կամավոր Անգլիայի առաջնություն. օրվա արդյունքները (տեսանյութ)Առավոտը սկսվեց այսպես. Միհրան Ծառուկյանը իր հարսանիքից նոր տեսանյութ ու լուսանկար է հրապարակել15-ամյա վարորդը BMW-ով 20-25 մետր օդային թռիչք կատարելով` հայտնվել է Երևանյան լճում Ջամայկայի ներկայացուցիչը` «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող (լուսանկարներ)Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ (տեսանյութ)Վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով՝ հեռացել էր․ հայտնաբերվել է Սալահի դուբլը հաղթանակ բերեց «Լիվերպուլ»-ին (տեսանյութ) Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն Վախենում եմ՝ Գրիգորիս` արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն. քառօրյա պատերազմում զոհվածի մայրն օգնության կարիք ունի
Ամենադիտված
«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են (տեսանյութ, լուսանկար)ԱՄՆ-ում բնակարան թափանցած ավազակին դիմավորել է մերկ տանտիրուհին (տեսանյութ)«Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն. Ես ոչ մի տեղ չունեմ գնալու… թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (լուսանկարներ)Տանկ են գտել. Հայրապետյանը՝ առանձնատանը կատարվող խուզարկության մասին (տեսանյութ) Առավոտը սկսվեց այսպես. Միհրան Ծառուկյանը իր հարսանիքից նոր տեսանյութ ու լուսանկար է հրապարակելՏեսանյութեր՝ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահի և Փաշինյանի հանդիպումից առաջ (տեսանյութ) Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԻնչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)