00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեչնիայում բացվել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթը Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել էՀայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ 600 նոր աղբաման հասավ ԵրևանԲացահայտումներ չկան, ձեռքբերումներ՝ ևս. հեղափոխական մարզպետը թերանո՞ւմ էԻնձ համար անկախության արժեքն անկախ քաղաքացին է. Արամ Մանուկյան Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստինՌազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին

ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանում տեղի ունեցած դեպքերին

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը արձագանքել է Իջևանում ապօրինի ծառահատման սահմանափակումների դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև բախումներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից, որը հիմնականում հանգում է հետևյալին.

 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու Ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:

Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ ճանապարհը փակելու և բախումների պատճառ է եղել այն, որ Ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները:

Այս տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Հուլիսի 17-ի երեկոյան ահազանգեր են ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին: Ահազանգերի համաձայն՝ մարդիկ իրենց ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ, այդ թվում՝ բնակության վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Ահազանգող անձինք նշել են նաև, որ տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով վնասվածքներ են ստացել ինչպես քաքաքացիական անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողներ:

Պաշտպանի որոշմամբ` 2019 թվականի հուլիսի 18-ի վաղ առավոտյան հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք:

Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ բոլոր հարցերը քննարկել է Տավուշի մարզպետի հետ: Մարզպետի հետ առանձին հանդիպում է ունեցել նաև Իջևան գործուղված աշխատանքային խումբը: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները առանձին քննարկումներ են ունեցել Ոստիկանության և Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունների ղեկավարների հետ:

Մարզպետարանում տեղի են ունեցել առանձնազրույցներ միջադեպի կապակցությամբ արգելանքի վերցված անձանց մերձավոր ազգականների, այդ թվում՝ նրանց ծնողների հետ:

Նույն օրը՝ հուլիսի 18-ին բերման ենթարկված կամ արգելանքի վերցված անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ևս մեկ աշխատանքային խումբ է այցելել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված թվով 19 անձի հետ, իրականացրել նրանց վերաբերյալ փաստաթղթերի ու իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն:

Բերման ենթարկված և ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որևէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երևանում՝ Ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք Ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ­յուններով: Այս մասին նշել են նաև արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում:

Ըստ բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց գտնվելու վայրի մասին իրենց ընտրած անձին հնարավորություն են ունեցել տեղեկացնել միայն Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Երևանում: Ըստ Պաշտպանի աշխատակազմին փոխանցած տեղեկությունների՝ այս իրավունքի հետաձգման համար պատճառաբանություն չի բերվել և որևէ ակտ չի կայացվել:

Իրականում, այս իրավունքը երաշխավորած է ՀՀ Սահմանադրությամբ և ամրապնդված է երաշխիքներով, եթե անհրաժեշտ է լինում հետաձգել:

Դրանից բացի, Ոստիկանությունում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մեկօրյա աշխատանքը հնարավորություն է տվել արձանագրել, որ Ոստիկանության համապատասխան մատյաններում ազատությունից զրկման սկզբնական պահ է ֆիքսվում ոչ թե անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ Ոստիկանության վարչություն մուտք գործելու պահը և ժամանակն էլ հաշվվում է հենց այդ պահից: Խոսքն, օրինակ, վերաբերում է մինչև 3 ժամով անձին ազատությունից զրկելու օրենսդրական հնարավորությանը: Այս հարցն առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում մարդիկ Երևան էին տեղափոխվում Իջևանից, իսկ այդ ժամանակը նույնպես պետք է հաշվել ազատությունից զրկելու ժամանակի մեջ:

Հարցն այն է, որ միջազգային իրավաբանությամբ՝ մարդը համարվում է ազատությունից զրկված այն պահից սկսած, երբ նա ստիպված է հետևել ոստիկանի կամքին և չի կարող ինքնակամ լքել իր գտնվելու վայրը: Հետևաբար, ժամանակն էլ պետք է հաշվել հենց այդ, այսինքն՝ ազատությունից փաստացի զրկելու պահից՝ անկախ նրանից, թե ինչ վարույթ է իրականացվում (քրեական, վարչական կամ այլ), աշխարհագրորեն որտեղ է այդ վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրը կամ որն է վարույթի համար որոշված ենթակայությունը:

Պաշտպանն ընդգծում է, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որևէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել: Ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաև Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելիս կամ ձերբակալելիս փաստացի արգելանքի վերցնելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու սկզբնական փուլերում անձի նվազագույն իրավունքների երաշխավորման, նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ապահովման հարցերը շարունակում են համակարգային առումով լինել խնդրահարույց: Պատճառն այն է, որ դրանք չունեն ինստիտուցիոնալ հիմքեր, իսկ օրենսդրությունը չի բովանդակում երաշխիքների պատշաճ կարգավորում:

Այլ կերպ՝ խոսքը վերաբերում է ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրմանը, այն է՝ փողոցից կամ տանից մարդուն Ոստիկանության բաժին կամ այլ իրավապահ մարմնի գտնվելու վայր տեղափոխելու ընթացքին:

Այս խնդիրը հստակ արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում: Այն արձանագրված է նաև Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սահամանադրական դատարանի 2017 թվականի համապատասխան որոշմամբ:

Իջևանում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև այն բժշկական հաստատություն, ուր տեղափոխված են եղել հուլիսի 17-ի բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ոստիկանության ծառայողները: Վերջիններիս հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրվել են զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած հրապարակումները:

Արձանագրվել են տվյալներ այն մասին, որ բախումների ընթացքում ճանապարհ փակած մի շարք անձինք Ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել են բռնություն, այդ թվում՝ փայտի կտորներ կամ այլ իրեր ոստիկանների ուղղությամբ նետելով: Լրատվական հրապարակումների դիտարկումը վկայում է, որ Ոստիկանության ծառայողների նկատմամբ թույլ են տրվել նաև նրանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ մեր բոլոր հայրենակիցներին խնդրում է նկատի ունենալ, որ ցանկացած տեսակի հավաքի ժամանակ, այդ թվում՝ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս իր ծառայությունն իրականացնող ոստիկանի ուղղությամբ փայտ կամ այլ իր նետելը, նրան վիրավորելն օրենքով արգելված վարքագիծ է: Այդպիսի վարքագիծը հանգեցնում է լարվածության և վտանգում է խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Այն հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս ողջ ընթացքում Տավուշի մարզպետի գործադրած ջանքերը և համագործակցությունը Պաշտպանի հետ:

Արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ, ովքեր մշտական կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ինչպես Ոստիկանություն, այնպես էլ Դատախազություն, պահանջվել են պարզաբանումներ ու բարձրացվել է ստուգողական գործողությունների հարց, այդ թվում՝ քրեական վարույթի շրջանակում ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթը: Կշարունակվեն ձեռնարկվել օրենքով պահանջվող բոոր անհրաժեշտ միջոցները»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների թույլտվության պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: 

Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ են վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան: Դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ:

Այս թեմայով
Լրահոս
23 Օգոս
Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Չեչնիայում բացվել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթը Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել էՀայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ 600 նոր աղբաման հասավ ԵրևանԲացահայտումներ չկան, ձեռքբերումներ՝ ևս. հեղափոխական մարզպետը թերանո՞ւմ էԻնձ համար անկախության արժեքն անկախ քաղաքացին է. Արամ Մանուկյան Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստինՌազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթինՏիգրան Վիրաբյանը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու մասին Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմ Է թողարկել (տեսանյութ) Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ Շուշիում երիտասարդը վիճել է իր 18-ամյա կնոջ հետ, ապա՝ ապակու կտորով վնասել դաստակները Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության հարցում. Զելենսկի Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով Սրանից հետո կփորձեմ մտքերս ավելի մատչելի ու հասանելի ձևակերպել․ Բաբկեն Թունյանն՝ իր աղմկահարույց գրառման մասինՆադալը՝ Խաչանովի մասինՄարտ Բաբայանը խաբեության զոհ է դարձելՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սարավանի բնակիչների հետ (տեսանյութ)ՃՏՊ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. տուժածներ չկան Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Վանաձորի ոստիկանները զինված երիտասարդի են բերման ենթարկել (տեսանյութ)Երևանի համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով Միգուցե հասկանանք մեր համաժողովրդական կուրության և խլության ֆենոմենը. Լուսինե Հարոյան Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից Բակո Սահակյանն ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք Մետրոյում 2 հեռախոս է գողացել ու գետնանցումում բռնվել (տեսանյութ)Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը Վարչապետը հայտնեց, թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ինչպես է աշխատելու մոնիտորինգը «Էլարդ»-ի փորձագետներին Skype-ով կոնֆերանսի ենք հրավիրելու. այդ ամենը նկարահանվելու է. Փաշինյան Դու ինձ ճանաչո՞ւմ ես. փոքրիկ երկրպագուն` Իբրահիմովիչին (տեսանյութ)Բրազիլիայի իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել Ամազոնիայի մոլեգին հրդեհների կապակցությամբ Չե՞ք կարծում, որ Էլարդ-ի զեկույցում կան բազմաթիվ հիմքեր քրգործեր հարուցելու համար. ՀԲՃՄիակ շահը, որ ունեմ Ամուլսարի հարցում, Հայաստանի հավասարակշռված շահն է. Փաշինյան Հնդկաստանում առնվազն չորս մարդ Է զոհվել տաճարի պատի փլվելու հետևանքով Շնորհակալագիր՝ լողորդին Արթուր Աբրահամը` «Արարատ-Արմենիա»-ի խաղին (լուսանկար)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված Վախճանվել է հայտնի պետական և հասարակական գործիչ, բարերար Վարդգես Արծրունին Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանի անկախության հռչակագրի 29-րդ տարեդարձի առթիվԲացահայտվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները (տեսանյութ) Երկրի ամենամեծ գրախանութը ՀՀ հպարտ քաղաքացիներին առաջարկում է «Երրորդ սեռ» գիրքըՀրդեհ Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան
Ամենադիտված
Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) «70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում Տավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Մակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՄոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով Դուբայից տեղափոխել են ՀՀ-ի հիվանդանոցներից մեկը36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)