Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրենը մեղադրվում է միջոցների յուրացման մեջ. ԶԼՄ-ներ
ГрузияՆինոծմինդայի տեղական «Փարվանա» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը կանչվել է քրեական պատասխանատվության։
«Ֆինանսական ոստիկանությունը հուլիսի 19-ին ծառայողական լիազորությունները զանցելու և մի քանի հազար լարի բյուջետային միջոցներ յուրացնելու փաստով քրեական պատասխանատվության է կանչել Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և նրա հաշվապահ Անժելիկա Պուտուլյանին։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- նշում է հեռուստաընկերությունը:
Տեղեկությունը տարածում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով «Փարվանա» հեռուստաընկերությանը։