ԱՄՆ-ում հայտնաբերել են Boeing 737 Max-ի «գերեզմանատուն»
WorldԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի Վիկտորվիլլե քաղաքում գտնվող օդնավակայանում հայտնաբերվել Boeing 737 Max ինքնաթիռների «գերեզմանատուն», որոնց թռիչքը արգելվել է ավիավթարներից հետո, հայտնում է Daily Mail-ը:
Օդանավակայանի կայանատեղիում գտնվել է Southwest Airline ավիաընկերության մոտ 35 օդանավ, որոնք այնտեղ կմնան մինչև 2019 թվականի նոյեմբերը, երբ դրանց թռիչքի արգելքը կհանվի:
Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ի թռիչքը արգելվել է Եթովպիայում (2018 թվականի մարտի 10-ին) և Ինդոնեզիայում (հոկտեմբերի 18-ին) տեղի ունեցած ավիավթարների պատճառով: