Թուրքմենստանի նախագահի մահվան մասին լուրը հերքվել է
WorldԹուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությունը: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանատանը:
«Դա բացարձակ սուտ է», - ասել է դեսպանության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բերդիմուհամեդովը մահացել է արձակուրդի մեկնելուց հետո: Որպես պատճառ նշվում էր սուր երիկամային անբավարարությունը: