Ուկրաինայում 94-ամյա կինը կերել է քվեաթերթիկը (տեսանյութ)
VideoԼվովում 94-ամյա տարեց կինը, ով պետք է քվեարկեր տանը, ընտրատեղամաս էր եկել, որտեղ սկանդալ էր սարքել՝ փորձելով ուտել քվեաթերթիկը:
Հանձնաժողովի անդամները նրան բացատրել են, որ չի կարող քվեարկել ընտրատեղամասում, այլ քվեարկություն պետք է կատարի տանը: Սակայն 94-ամյա կինը ընդդիմացել է և երկարատև վեճերից հետո ընտրական հանձնաժողովը, դիտորդների համաձայնությամբ, թույլ է տվել կնոջը քվեարկել ընտրատեղամասում:
Բայց ընտրությունը կատարելուց հետո կինը հրաժարվել է քվեաթերթիկը գցել արկղի մեջ` պնդելով, որ այն պետք է գցի հանձնաժողովի անդամների կողմից վերահսկվող հատուկ արկղի մեջ: Միջադեպը տևել է մոտ 4 ժամ, իսկ վերջում տարեց կինը կերել է իր քվեաթերթիկը:
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 21-ին, Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններն են անցկացվում:
На львівській дільниці жінка відмовилася голосувати — вона порвала і з'їла свій бюлетень pic.twitter.com/uuCL45g8iR
— Hromadske.UA (@HromadskeUA) 21 июля 2019 г.