Պետերբուրգում մետրոյի ուղևորը դանակահարել է 2 խուլուհամրի իր հարցին չպատասխանելու համար (տեսանյութ)
ВидеоՍանկտ Պետերբուրգի մետրոյում, հուլիսի 20-ի գիշերը, 36-ամյա դաղստանցի ուղևորը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, հարցրել է երկու խուլուհամր տղամարդու, թե արդյոք նրանք դուրս են գալիս և, պատասխան չստանալով, դանակով հարվածել է նրանց:
Տղամարդկանցից մեկին հարվածել է երկու անգամ, մյուսին՝ մեկ: Օգնության են հասել ուղևորները և դանակը խլել դաղստանցու ձեռքից: Հաջորդ կայարանում նրան հանձնել են ոստիկանությանը:
Տուժածները Ուկրաինայի քաղաքացիներ էին, երկուսն էլ՝ 33 տարեկան: Նրանց շտապ հոսպիտալացրել են և վիրահատել: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: