Կրասնոդարը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով (տեսանյութ)
RussiaՌԴ Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատվածներ ջրի տակ են հայտնվել, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԻՆ շրջանային վարչությանը:
Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհի երթևեկելի մասի 10 տարածք և 19 մերձբակային տարածք: Ջրի մակարդակը հասնում է մոտ 20 սմ-ի:
Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է 20 միավոր տեխնիկա: