Հնդկաստանում կայծակի հարվածից ավելի քան 30 մարդ Է զոհվել մեկ օրում. NDTV
МирՀնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում հուլիսի 21-ին առնվազն 32 մարդ Է զոհվել կայծակների հարվածներից, որոնք հարուցել են հզոր մուսոնային տեղատարափ անձրևներն՝ ամպրոպներով: Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, ևս 13 մարդ վնասվածքներ Է ստացել կայծակի հարվածից:
Ըստ այդ տեղեկատվության՝ ամենից շատ զոհեր են արձանագրվել Քանփուր և Ֆաթեհփուր քաղաքների շրջանում՝ հինգական մարդ: Նահանգի կառավարությունը հայտարարել Է զոհվածների և տուժաների ընտանիքներին օգնություն հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: