Բրիտանացի ոստիկանները մեքենայով հետապնդել են «դինոզավրին» (տեսանյութ)
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի Պլիմուտ քաղաքի ոստիկանությունը Twitter-ում հրապարակել է տեսանյութ, որում ոստիկաններն ավտոմեքենայով հետապնդում են «դինոզավրին»:
Տեսանյութն արդեն դիտել է մոտ 30 հազար օգտատեր:
Հոլովակում երևում է, թե ինչպես են նրանք հետապնդում դինոզավրի կերպարային հագուստ կրող տղամարդուն, ով փախչում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով:
Ոստիկանները հազիվ են զսպում իրենց ծիծաղը, և նրանցից մեկը նույնիսկ կատակում է. «Ստիպում է մտածել, թե ոնց են նրանք վերացել»:
Just another late shift in #Plymouth - We can confirm the Doyouthinkhesawus is NOT extinct and they can run real fast! Let’s hear your best ‘Why did the dinosaur cross the road’ jokes please.... #Doyouthinkhesawus #DinosaurCostume #LateShiftAntics @UKCopHumour @BullshirePolice pic.twitter.com/GUc6Z6aR1A
— Charles Cross Police Team (@CharlesCrossLPP) 21 июля 2019 г.